Սիրիայում Ասադի տապալումից հետո ամենազանգվածային բողոքի ցույցերն ենՀասրաթյան․ Իշխանությունները կարող են փոխվել, անփոփոխ են պետության հիմնարար շահերըԹրամփ․ Ես կորոշեմ՝ ԱՄՆ-ն կվերսկսի՞ բանակցությունները Իրանի հետ, թե՞ ոչԻրանի դեմ պատերազմում ԱՄՆ-ին չօգնած երկրները ստիպված կլինեն փոխհատուցել Վաշինգտոնի կրած վնասներըՊապիկյանը մեկնել է Չինաստան10 տարի հետո Ֆրանսիան հնարավոր է զրկվի ցորենի արտահանման ներուժից. կանխատեսումԲարսելոնայի պատմության երկրորդ ամենաթանկարժեք ֆուտբոլիստը նոր ակումբ ունիԲելառուսի պաշտպանության նախարարը մեկնել է ՉինաստանԴավիթ Խուդաթյանն ու Ռաֆայել Գրոսին քննարկել են ՀԱԷԿ-ի շահագործման ժամկետի երկարացումըԶելենսկի․ Ուկրաինան պատրաստ է չհարվածել Ռուսաստանի էներգետիկ և կրիտիկական ենթակառուցվածքներինՌուսաստանի սառեցված ակտիվները ներկայում «հիմնական առաջնահերթություն» չեն. ԵվրահանձնաժողովՄեծ Բրիտանիայի կառավարությունը դեմ է Շոտլանդիայի և Ուելսի անկախության նոր հանրաքվեներինՌուբինյանը պաշտոնից ազատելու կարգադրություն է ստորագրելՆիդերլանդների դեսպանները Թբիլիսիում քննարկել են Հարավային Կովկասում համագործակցությունըԻսրայելական թերթ. «Էրդողանը Թուրքիան վերածել է ռեգիոնալ դերակատարի»«Երևանի և Բաքվի միջև կայուն խաղաղությունը կամրապնդի տարածաշրջանի կայունությունը»․ Moody’sԹանդիլյան․ Արցախի հայկական պատմությունը վերաշարադրում են Փաշինյանն ու ԱլիևըԳեղարքունիքում ավտովթարի հետևանքով մահացած վարորդը օրեր առաջ էր հայր դարձել․ կան 3 վիրավորներԱզատությո՛ւն Լևոն Մնացականյանին և բոլոր պատանդառված հայորդիներին. Գառնիկ ԴանիելյանՀայաստանում քննարկվում է Արևելք–Արևմուտք տրանսպորտային կապերի ամրապնդումըԹրամփը Վրաստանում երկնաքերի շինարարությանը կարող է ներգրավել ադրբեջանական ընկերություններ․ լրատվամիջոցներՀարցաքննվել են ԱԱԾ-ականներ. «Հրապարակ»Արցախի հայկական հոգևոր-մշակութային ժառանգության նկատմամբ ոտնձգությունները պետք է արժանանան ՀՀ իշխանությունների կողմից պատշաճ գնահատականի. Մայր ԱթոռՎեհափառը և արքեպիսկոպոս Ակսիյը քննարկել են հայ և ռուս եկեղեցիների համագործակցությունըՀայ և ամերիկացի զինծառայողներն անցկացրել են «Փյունիկ» դասակի ամենամյա սերժանտական վերապատրաստումըՀայաստանում քննարկվել են Գերմանիայի հետ պաշտպանական համագործակցության զարգացման հեռանկարներըԱրփինե Սարգսյանն ու Վրաստանի ՆԳ նախարարը քննարկել են իրավապահ ոլորտում համագործակցության խորացումըԵս գիտեմ՝ ինչպես հաղթել Արման Ծառուկյանին. Մաուրիսիո ՌուֆիԹրամփը հայտարարել է Մոսկվայի և Կիևի միջև էներգետիկ հրադադարի մասինՖրանսիայի դեսպանի հետ քննարկվել են գործակցության ընթացքին և հեռանկարներին առնչվող հարցերԼուկաշենկոյի հայտարարության համար հաշիվ կարող է պահանջել նա, ով Արցախը չի հայտարարում Ադրբեջանի մասՔրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողը զբաղվել է թմրամիջոցների իրացմամբԱՄՆ-ը ցանկանում է Իրանի հետ բանակցել միջուկային ծրագրի, այլ ոչ թե Հորմուզի հարցի շուրջԱդրբեջանում ԱՄՆ դեսպանատունն ամփոփել է իր դիվանագետի այցը օկուպացված ԱրցախԴանիայի վարչապետը Գրենլանդիայի հարցով ԱՄՆ-ի հետ խաղաղ լուծման հույս ունի3 ոսկե և 6 բրոնզե մեդալ՝ «Ստեփան Սարգսյանի գավաթ» ազատ ոճի ըմբշամարտի միջազգային մրցաշարումԿանզասի ազգային գվարդիան և ՀՀ ՊՆ-ն անցկացրել են «Փյունիկ» դասակի սերժանտական վերապատրաստումըԿապանի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրաշչակներ
«Մակրոնի կինը նախկինում տղամարդ է եղել»․ այս պնդման համար դատված լրագրողը հաղթել է վերաքննիչ դատարանում
Ապրում ենք մի ժամանակի մեջ, երբ շատ արժեքներ սակարկության առարկա են. վախը մեզ ասում է՝ «Զիջի՛ր», ճնշումը մեզ ասում է՝ «Լռի՛ր», բայց Քրիստոս այլ բան է ասում․ Ռուբեն ՍրբազանՉարենցի փողոցում երթևեկության փոփոխություն կկատարվիԻջևանի անտառտնտեսության տարածքում հայտնաբերվել է ապօրինի փայտանյութով բեռնված «ՈՒԱԶ»Հաջիևի հետ Գանձասար այցելած ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոն այցելել է «Մատենադարան», ծանոթացել է հայկական ձեռագրերի հարուստ հավաքածուին և դրանց պատմությանըԽայտառակnւթյnւն է. Մեսրոպ Մանուկյանը` դիվանագետների՝ oկnւպաgված Արցախ այցի մասինԹուրքիան պատրաստ է օպերատիվ կերպով Ստամբուլում անցկացնել Ուկրաինայի շուրջ բանակցություններՁերբակшլվել են ԴԱՀԿ նախկին պաշտոնյաներ և փաստաբանՓաշինյանի գլխավորությամբ քննարկվել են պետական ակտիվների կառավարմանը վերաբերող հարցերԴոլարի փոխարժեքը կայուն է. եվրոն էժանացել էԱրտակարգ իրավիճակ՝ Երևանում․ Աջափնյակում խմելու ջուրն անխնա հոսում է առանձնատան նկուղ ու խարխլում այն․ տունը փլուզման շեմին էՌուսական ռազմաբազան մեզ պետք չէ. ՔՊ-ական
Հասարակություն

Ինտենսիվ թերապիայի բաժանմունքներում գտնվող Covid-19 հիվանդների շուրջ 78%-ի մոտ զարգացել է սեպսիս

Սեպսիսի դեմ պայքարի համաշխարհային օրն «5 փաստ, 5 գործողություն» կոչով։  

Սեպսիսը կյանքին սպառնացող վիճակ է, երբ օրգանիզմի արձագանքը վարակին հանգեցնում է սեփական հյուսվածքների և օրգանների վնասմանը: Սա կարող է հանգեցնել ցնցումների, բազմաթիվ օրգանների անբավարարության, հաշմանդամության և մահվան` հատկապես հիվանդության վաղ ախտորոշում և ժամանակին բուժում չիրականացնելու դեպքում:

ԵՊԲՀ առողջապահության ծրագրերի «Հերացի» ազգային գիտահետազոտական կենտրոնից նշում են, որ սեպսիսը վարակիչ հիվանդությունների մեծ մասի մահվան հիմնական պատճառն է, ներառյալ բակտերիալ, վիրուսային և սնկային ախտածիններ, ինչպես նաև մակաբույծներ (մալարիայի հարուցիչներ): Այն հանդիսանում է 5-ից 1-ի մահվան պատճառը: Չնայած նվաճումներին` սեպսիսից 30 օրվա ընթացքում մահացությունը բարձր է մնում նույնիսկ Հյուսիսային Ամերիկայի (33.7%) և Եվրոպայի (32.5%) զարգացած երկրներում: Բացի այդ, սեպսիս ունեցող անձինք հաճախ բախվում են կրիտիկական վիճակի երկարաժամկետ հետևանքների, որոնք փոխում են կյանքի որակը և մասնագիտական խնամքի, վերականգնման կարիք ունեն:

2012թ.-ին սեպսիսի դեմ պայքարի գլոբալ դաշինքի կողմից նախաձեռնվել է սեպսիսի դեմ պայքարի համաշխարհային օրը, որը նշվում է 170 երկրների շահագրգիռ կողմերի մասնակցությամբ: Այս համատեքստում առողջապահության ազգային մարմինները, քաղաքականություն մշակողները, հետազոտողները, բուժաշխատողները, քաղաքական գործիչները, նորարարները, փաստաբանները, սեպսիսից փրկված անձինք, բժշկական ուսանողները սեպտեմբերի 13-ին նշում են սեպսիսի դեմ պայքարի համաշխարհային օրը: 2024թ.-ին սեպսիսի դեմ պայքարի համաշխարհային օրը նշանավորվեց մինչև 2030թ.-ը սեպսիսի դեմ պայքարի համաշխարհային օրակարգի պատմական հռչակմամբ:

Այս տարվա համաշխարհային օրվա կարգախոսն է՝ «5 ՓԱՍՏ, 5 ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆ»: Այն ընդգծում է սեպսիսի մասին հինգ հիմնական ճշմարտություն և հինգ հրատապ միջոցառումներ, որոնք կարող են միլիոնավոր կյանքեր փրկել:

Սեպսիսի վերաբերյալ 5 փաստեր

 Փաստ 1. սեպսիսը համարվում է վարակիչ հիվանդություններից մահվան հիմնական պատճառն ամբողջ աշխարհում: Յուրաքանչյուր 3 վայրկյանը մեկ մեկը մահանում է սեպսիսից: ԱՀԿ-ի գնահատմամբ տարեկան արձանագրվում է 48.9 միլիոն սեպսիսի դեպք, իսկ մահվան դեպքերը կազմում են 11 միլիոն: Օքսֆորդի համալսարանի մասնագետների գնահատմամբ 2021թ.-ին սեպսիսից մահացել է 21 միլիոն մարդ, այդ թվում 4 միլիոնը՝ հակամանրէային կայունության պատճառով։

Փաստ 2. Սեպսիսն հիմնականում ազդում է առավել խոցելի խմբերի վրա: Սեպսիսի գլոբալ բեռի 85%-ը կենտրոնացած է հարավում, ներառյալ ցածր և միջին եկամուտ ունեցող երկրներում` Աֆրիկայում, Ասիայում և Լատինական Ամերիկայում, որտեղ բուժօգնությունը սահմանափակ հասանելիություն ունի: Չնայած դրան` այն շարունակում է մնալ հիվանդանոցային մահացության հիմնական պատճառը նույնիսկ բարձր եկամուտ ունեցող երկրներում: Սեպսիսի ազդեցությունից հատկապես խոցելի են մինչև 5 տարեկան երեխաները, որոնց շրջանում արձանագրվում է տարեկան 20 միլիոն սեպսիսի դեպք, ներառյալ նորածինները: Կանայք, տարեցները և իմունանբավարարություն ունեցող անձինք նույնպես ենթակա են բարձր ռիսկի:

Փաստ 3. Սեպսիսից մահվան դեպքերի մեծ մասը կարելի է կանխել: Սեպսիսի կանխարգելումը իմունիզացիայի, սանիտարահիգիենիկ միջոցառումների, հակահամաճարակային ռեժիմի և այլնի միջոցով կենսական նշանակություն ունի: Միևնույն ժամանակ, սեպսիսի կասկածների դեպքերի վաղ հայտնաբերումը փրկում է մարդկանց կյանքեր: Հակաբիոտիկներով բուժման հետաձգման յուրաքանչյուր ժամը 0.4-7%-ով մեծացնում է մահվան ռիսկը:

Փաստ 4. 194 երկրներից միայն 15-ում է ներդրումներ կատարվում սեպսիսի կանխարգելման համար: Չնայած այն հանգամանքին, որ սեպսիսի գլոբալ բեռը տարածվում է բոլոր երկրների վրա և պատասխանատու է ամբողջ աշխարհում մահվան դեպքերի 20%-ի համար, միայն երկրների 15%-ը ունեն քաղաքականություն և գործողությունների ծրագրեր դրա դեմ պայքարելու համար: Ողջունելի է 180 երկրների ազգային ծրագրերը պայքարելու հակամանրէային կայունության (ՀՄԿ) դեմ, քանզի սեպսիսից մահվան կարևոր պատճառը բազմադեղակայուն շտամներն են: Սեպսիսի դեմ պայքարի միջոցառումները կյանքեր են փրկում և նվազեցնում առողջապահական ծախսերը:

Փաստ 5. Ավելի լուրջ միջոցներ են անհրաժեշտ սեպսիսի գլոբալ առողջապահական բեռը նվազեցնելու համար: Կայուն զարգացման նպատակները մինչև 2030թ.-ը չեն կարող հասնել առանց բարելավման: Սեպսիսի դեպքերի կանխարգելումը, վաղ հայտնաբերումը և արդյունավետ բուժումը արտացոլում է որակյալ գործող առողջապահական համակարգը` սկսած առաջնային օղակից մինչև ինտենսիվ թերապիա և վերականգնում:

Կարևոր է նաև նշել, որ համաճարակային պատրաստվածությունը պահանջում է ավելի կտրուկ միջոցներ սեպսիս դեմ պայքարելու համար: Նշվում է, որ ինտենսիվ թերապիայի բաժանմունքներում գտնվող Covid-19 հիվանդների շուրջ 78%-ի մոտ զարգացել է սեպսիս: Արտակարգ իրավիճակների ժամանակ այս խնդրին բախվում են առողջապահության ոլորտի մասնագետները, ռազմական և մարդասիրական անձնակազմը` սեպսիսի զարգացման մեծ ռիսկով:

Սեպսիսի կանխարգելման համար առաջարկվող հրատապ 5 գործողություններ` ուղղված երկրների կառավարությանը, առողջապահության համակարգին, բուժաշխատողներին, համայնքներին և ԶԼՄ-երին:

​Գործողություն 1. յուրաքանչյուր երկրում մշակել արդյունավետ և ճշգրիտ քաղաքականություն, որոշել միջոցառումների առաջնահերթությունը և ներդնել ֆինանսական միջոցներ սեպսիսի դեմ պայքարի միջոցառումներում:

Գործողություն 2. ցանկացած երկրում մշակել սեպսիսի դեմ պայքարի վերաբերյալ ազգային ուղեցույցներ (պրոտոկոլներ) և կրթել բուժաշխատողներին:

Գործողություն 3. առողջապահության մասնագետները պետք է սահմանեն գործողությունների առաջնահերթությունը, իրականացնեն անհրաժեշտ հետազոտություններ դեպքերի վաղ հայտնաբերման և վաղ բուժման համար:

Գործողություն 4. բարձրացնել իրազեկվածությունը` իրականացնել ակտիվ տեղեկատվական արշավներ` ներառելով ԶԼՄ-ներին, որոնք կարող են մեծ դեր ունենալ սեպսիսից կյանքեր փրկելու համար:

Գործողություն 5. համաճարակի և արտակարգ իրավիճակների ժամանակ տալ առաջնահերթություն սեպսիսի կանխարգելման միջոցառումներին:

Այսպիսով, մինչև 2030թ.-ը սեպսիսի դեմ պայքարի գլոբալ օրակարգը առաջին բազմամյա ռազմավարական տեսլականն է` ուղղված սեպսիսի առողջապահական և տնտեսական զգալի բեռի թեթևացմանը, ԱՀԿ անդամ պետությունների և շահագրգիռ կողմերի համաձայնեցված ջանքերի միջոցով: