Ծանրամարտի Մ-23 ԵԱ. Ալեքսանդրա Գրիգորյանը դարձավ Եվրոպայի չեմպիոնԱմենասարսափելին այն է, որ մարդը, որն ըստ էության տուժող է, գտնվում է բանտում, մինչդեռ գողերն ու խարդախները ազատության մեջ են. ԱբովյանԳերմանիան հակառակորդի դրոնները ցանցերով բռնող անօդաչուներ կգնիԵրևանում COP17-ի շրջանակում նախատեսվում է ավելի քան 30 որոշման ընդունումՖրանսիան այլևս ի վիճակի չէ ֆինանսական օգնություն տրամադրել Ուկրաինային․ Մարին Լը ՊենԸմբիշ Արամայիս Հարությունյանը հաղթեց ադրբեջանցի մրցակցինՄոլդովական փողոցում 6-ամյա երեխան ինքնագլորով բախվել է մեքենային. նա հիվանդանոցում մահացել էԿալիֆոռնիային սպառնում են դատարանով՝ ԱՄՆ քաղաքացիություն չունեցող ենթադրյալ անձանց ուղարկված քվեաթերթիկների պատճառովԻրանում սպանել են «Բասիջ» ստորաբաժանման կին հրամանատարինՀռոմի պապը վիրահատությունից հետո ոտքի է կանգնելԸնտրությունը համարվում է չկայացած, և կանցկացվի նոր ընտրություն․ ՍԴԾանրորդ Նարեկ Գրիգորյանը դարձավ Եվրոպայի առաջնության չեմպիոնՊուտինը հաջորդ ամիս կայցելի Չինաստան՝ մասնակցելու ԱՏՀԳ գագաթնաժողովին. ԼավրովԻսրայելը ԱՄՆ-ից Apache-ի նորագույն մոդիֆիկացիայի 12 հարվածային ուղղաթիռ կգնիԱՄՆ-ում մշակվել է գերձայնային թիրախների խոցման համար նախատեսված Patriot հրթիռի նոր տարբերակՆեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելում ընտրություններից առաջ Իրանին հարված հասցնելը նպատակահարմար չի համարում36 ժամ գազ չի լինիԳՇ պետը հետևել է ծառայության կազմակերպմանը, տվել մի շարք հանձնարարականներՖրանսիայում քաղաքական ուժերն օգտագործում են ավագ դպրոցականների բողոքի ցույցերը. ՄակրոնՍԴ նախագահ չընտրվեց, նոր ընտրություն կանցկացվի. թեկնածուներն անհրաժեշտ ձայներ չեն հավաքելԿարո՞ղ է պարզվի, որ Հայաստանի պարանոյիկ միջավայրում Նիկիտա Սիմոնյանին գաղnւթարար ենք համարումՓայտանյութով բեռնված «ՈՒԱԶ»-ի վարորդը փախուստի դիմելիս մեքենան կողաշրջել էԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոյի տնօրեն Քեշ Պատելը ժամանել է ՌուսաստանԲաքվում պահվող անձանց հարցը բարձրացվում է տարբեր միջազգային հարթակներում. ԱբիսողոմոնյանՔանի՞ զբոսաշրջիկ է եկել Հայաստան և ո՞ր երկրներից. ՌԴ–ն առաջին տեղում էՎարդևանյանը Ֆրանսիայի դեսպանին իր դիտարկումներն է ներկայացրել ԵԽԽՎ զեկույցի վերաբերյալՄտքեր են փոխանակվել տարածաշրջանային և միջազգային օրակարգի արդիական հարցերի շուրջԱլիևն ու Իսրայել նախագահը մտքեր են փոխանակել տարածաշրջանային օրակարգի հարցերի շուրջԾանրորդ Սամվել Մարտիրոսյանը՝ բրոնզե մեդալակիր. Մ23 տարեկանների ԵԱՊուտինը շնորհավորել է ակադեմիկոս Ալեքսանդր Չուբարյանին 95-ամյակի կապակցությամբՋրային կոմիտեի նախագահն ուսումնասիրել է «Արփա-Սևան» թունելի հիմնանորոգման ընթացքըԱրամ Ա–ն առողջություն է մաղթել Հռոմի պապ Լևոն XIV-ինԹուրքիայում ձերբակալել են վրացական ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Զուրաբ ՋափարիձեինՎթարային ջրանջատում՝ Հրազդան քաղաքումԿասեցվել է Երևան-Երասխ մայրուղում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունըՀայտնի է, թե ինչպես է Թրամփը պատժել Զելենսկուն՝ անհնազանդության համարԹուրքիա-ԵՄ առևտրի ծավալը 205 մլրդ եվրո էԽուդաթյանը Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի աշխատակազմին է ներկայացրել կոմիտեի նորանշանակ նախագահինՄոսկվան չի պատրաստվում վերանայել Բաշար Ասադին ապաստան տրամադրելու որոշումը. ՌԴ ԱԳՆՔննարկվել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների օրակարգային լայն շրջանակՊուտինի և Թրամփի հանդիպումը դեռևս համաձայնեցված չէ. ՊեսկովՊՆ-ն ներկայացրել է ԶՈւ-ում դեպքերի կանխարգելման ուղղությամբ տարվող աշխատանքներըՔՊ-ական Լուսինե Բադալյանին թույլ չեն տվել մուտք գործել ՌուսաստանՄԻՊ նախաձեռնությամբ կայացավ ոչ մարտական պայմաններում մահվան դեպքերի կանխարգելմանը նվիրված քննարկումԿարևոր փորձություն է սպասվումՔննարկվել են Հայաստանի միգրացիոն կառավարման համակարգի վերափոխման հիմնական ուղղություններըՀնդիկ գեներալ Թաքուր Սինհայի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրՍանիտարական նորմերի խախտումներ Արտաշատի «ՎԱՆ» հանրային սննդի օբյեկտում«ԱԿԳ ավելին քան դեղատուն» դեղատների ցանցի պաշտոնական մեկնաբանությունը՝ Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի հայտնաբերած խախտումների մասինԴուք մի տրանսպորտային ցանց չեք կարողանում կառավարել, ինչպե՞ս եք երկիր կառավարում. Իրինա Յոլյան (տեսանյութ)
Մամուլ

Նախկին պատգամավորի դեմ երկրորդ գործն են հարուցել` Ֆեյսբուքում դատավորի դեմ գրածի համար. «Հրապարակ»

«Հրապարակ օրաթերթ»-ը գրում է.

2019թ․ ամռանը քրեական գործ հարուցվեց Իջեւան համայնքի ղեկավար Վարդան Ղալումյանի դեմ, 2019թ․ օգոստոսի 5-ին նա համայնքի ղեկավարի պաշտոնից հրաժարական տվեց, օգոստոսի 12-ին Նիկոլ Փաշինյանն իր դասընկեր, ամուսնության քավոր Հայկ Ղալումյանին նշանակեց Իջեւանի համայնքապետի պաշտոնակատար: Նա այդ պաշտոնում աշխատեց մինչեւ 2021թ․ ապրիլի 8-ը` մինչեւ Տավուշի մարզպետ նշանակվելը։ 


Իջեւանում կարծիք կա, որ Վ․ Ղալումյանի դեմ քրեական գործի հարուցումը պայմանավորված էր Փաշինյանի քավորի համար համայնքապետի պաշտոնն ազատելով։ 2023թ․ մայիսի 25-ից Հակակոռուպցիոն դատարանում ընթանում է Վարդան Ղալումյանի, Իջեւանի պատկերասրահի նախկին տնօրեն Կարինե Հովհաննիսյանի, նախկին փոխտնօրեն Սամվել Մելքումյանի եւ հաշվապահ Լյուդմիլա Բեկնազարյանի դատավարությունը: Ըստ մեղադրական եզրակացության՝ Վ․ Ղալումյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա Կարինե Հովհաննիսյանի ամուսնու՝ Իջեւանի նախկին փոխքաղաքապետ Սուրեն Մանուկյանի հետ գտնվելով ընկերական փոխհարաբերությունների մեջ, վերջինիս կողմից 2017-ին Երեւան տեղափոխվելուց հետո «դիտավորությամբ» հսկողություն չի իրականացրել «Իջեւանի վերնատուն պատկերասրահ» ՓԲԸ-ի տնօրեն  Կ․ Հովհաննիսյանի կողմից՝ 2017 թ․ հոկտեմբերի 1-ից մինչեւ 2018 թ․ հոկտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում աշխատանքի չներկայանալու եւ աշխատանքային պարտականությունները չիրականացնելու նկատմամբ, ինչի հետեւանքով Կ․ Հովհաննիսյանը... Իջեւանի համայնքապետարանի կողմից հիշյալ ընկերությանը հատկացված դրամական միջոցներից Իջեւանի համայնքի ավագանու որոշումներով սահմանված դրույքաչափերով նախատեսված տնօրենի աշխատավարձ է ստացել` 698 հազար 365 ՀՀ դրամ եւ «յուրացրել», որով էական վնաս է պատճառվել Իջեւանի համայնքապետարանի օրինական շահերին:

Բացի այդ, Կ․  Հովհաննիսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ «Իջեւանի վերնատուն պատկերասրահ» ՓԲԸ-ում 2013թ. ապրիլի 10-ից որպես լրագրող աշխատող Լիա Ճաղարյանի կողմից 2016թ. հունիսի 4-ից մինչեւ 2018թ. հուլիսի 20-ն աշխատանքի չներկայանալու եւ աշխատանքային պարտականությունները փաստացի չկատարելու պարագայում վերջինիս նկատմամբ կարգապահական պատասխանատվության միջոց չի կիրառել, աշխատանքից չի ազատել, աշխատանքային պայմանագիրը չի լուծել եւ պաշտոնեական դիրքն օգտագործելով՝ հանձնարարել է հաշվարկել եւ Լիա Ճաղարյանին վճարել է... Իջեւանի համայնքի ավագանու որոշումներով սահմանված դրույքաչափերով նախատեսված լրագրողի աշխատավարձ` 1 մլն 74 հազար 997 ՀՀ դրամի չափով: Քրեական գործով մյուս 2 ամբաստանյալներն Իջեւանի պատկերասրահի նախկին փոխտնօրեն Սամվել Մելքումյանը եւ հաշվապահ Լյուդմիլա Բեկնազարյանն են։ Այս դատավարության ընթացքում Սամվել Մելքումյանը ծանր հիվանդությունից մահացել է։ Ի դեպ, Լյուդմիլա Բեկնազարյանը Վճռաբեկ դատարանի hակակոռուպցիոն պալատի դատավոր Լիպարիտ  Մելիքջանյանի մայրն է: Մեղադրյալներին մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, յուրացման, վատնման, պաշտոնեական կեղծիքի, փաստաթղթեր կեղծելու եւ այդ գործողություններին օժանդակելու հոդվածներով։ Մեղադրյալները չեն ընդունում իրենց մեղքը՝ գործը համարելով շինծու։ Նրանց նկատմամբ խափանման միջոց էր ընտրվել բացակայելու արգելքը եւ չհեռանալու մասին ստորագրությունը։ 

2025թ․ հուլիսի 4-ին դատարանըդատավոր Տիգրան Դավթյանի նախագահությամբ դատական նիստին անհարգելի կերպով չներկայանալու պատճառաբանությամբ որոշել է փոխել Կարինե Հովհաննիսյանի ու Լիա Ճաղարյանի խափանման միջոցը` նրանց նկատմամբ կիրառել վարչական հսկողություն եւ վարչական հսկողության կիրառման ժամանակահատվածում Կ․ Հովհաննիսյանին ու Լ․ Ճաղարյանին պարտավորեցնել՝ շաբաթը 3 անգամ գրանցվել ՀՀ ԱՆ պրոբացիայի ծառայությունում, նրանց արգելել՝ առանց վարույթն իրականացնող մարմնի թույլտվության՝ երեկոյան ժամը 20:00-ից մինչեւ առավոտյան ժամը 08։00-ն ներառյալ լքել բնակության վայրը, որոշման կատարումը հանձնարարել ՀՀ ԱՆ պրոբացիայի ծառայությանը։ Դատավորը խափանման միջոցը փոխելու որոշման մեջ սխալմամբ նշել է, որ Լիա  Ճաղարյանն անչափահաս մեկ երեխայի մայր է, մինչդեռ Ճաղարյանը 2 անչափահաս երեխա ունի։ Կ․ Հովհաննիսյանը 3 անչափահաս երեխայի մայր է, նրա ամուսինը՝ նախկին պատգամավոր Սուրեն Մանուկյանը, ավելի քան 3 տարի, առանց դատավճռի, անազատության մեջ է` Խաչատուր Քոքոբելյանի հոր առեւանգման գործով։ 

Դատավոր Դավթյանի այդ որոշումը հետեւանքներ էլ է ունեցել. 2025 թ․ հուլիսի 15-ին Ֆեյսբուքում «Suren Manukyan» օգտատերը վիրավորական արտահայտություններ է օգտագործել, որի կապակցությամբ դատավոր Տ․ Դավթյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել նրա դեմ։ 2025 թ․ հուլիսի 31-ին փաստի առթիվ ՀՀ ՔԿ հատկապես կարեւոր գործերով գլխավոր վարչության ընդհանուր բնույթի եւ ընտրական հանցագործությունների քննության վարչությունում վարույթ է սկսվել` Քրեական օրենսգրքի 489-րդ հոդվածի 2-րդ` դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի, եւ 490-րդ հոդվածի 1-ին մասերով` դատավորի նկատմամբ սպառնալիքի կապակցությամբ: Դավթյանը ճանաչվել է որպես տուժող։ 
Չնայած դատավոր Տ․ Դավթյանը համարել է, որ Ղալումյանի եւ մյուսների քրեական գործով ինքը կարող է անաչառ եւ անկողմնակալ լինել, սակայն պարզ է, որ օբյեկտիվ դիտորդի մոտ կարող են ողջամիտ կասկածներ առաջանալ, որ այդպես չէ։ Դատավարության սեպտեմբերի 8-ի նիստում պաշտպան Սերգեյ Ոսկանյանը դատավորին ինքնաբացարկ է հայտնել։  Դատավոր Տիգրան Դավթյանը որոշել է պաշտպանի ներկայացրած միջնորդությունը բավարարել եւ այդ քրեական գործով ներկայացված բացարկն ընդունել է, այժմ ՀՀ հակակոռուպցիոն դատարանի նախագահը գործը պետք է հանձնի այլ դատավորի` քննության, որը դատը վարելու է «նոր տողից»։