Ծանրամարտի Մ-23 ԵԱ. Ալեքսանդրա Գրիգորյանը դարձավ Եվրոպայի չեմպիոնԱմենասարսափելին այն է, որ մարդը, որն ըստ էության տուժող է, գտնվում է բանտում, մինչդեռ գողերն ու խարդախները ազատության մեջ են. ԱբովյանԳերմանիան հակառակորդի դրոնները ցանցերով բռնող անօդաչուներ կգնիԵրևանում COP17-ի շրջանակում նախատեսվում է ավելի քան 30 որոշման ընդունումՖրանսիան այլևս ի վիճակի չէ ֆինանսական օգնություն տրամադրել Ուկրաինային․ Մարին Լը ՊենԸմբիշ Արամայիս Հարությունյանը հաղթեց ադրբեջանցի մրցակցինՄոլդովական փողոցում 6-ամյա երեխան ինքնագլորով բախվել է մեքենային. նա հիվանդանոցում մահացել էԿալիֆոռնիային սպառնում են դատարանով՝ ԱՄՆ քաղաքացիություն չունեցող ենթադրյալ անձանց ուղարկված քվեաթերթիկների պատճառովԻրանում սպանել են «Բասիջ» ստորաբաժանման կին հրամանատարինՀռոմի պապը վիրահատությունից հետո ոտքի է կանգնելԸնտրությունը համարվում է չկայացած, և կանցկացվի նոր ընտրություն․ ՍԴԾանրորդ Նարեկ Գրիգորյանը դարձավ Եվրոպայի առաջնության չեմպիոնՊուտինը հաջորդ ամիս կայցելի Չինաստան՝ մասնակցելու ԱՏՀԳ գագաթնաժողովին. ԼավրովԻսրայելը ԱՄՆ-ից Apache-ի նորագույն մոդիֆիկացիայի 12 հարվածային ուղղաթիռ կգնիԱՄՆ-ում մշակվել է գերձայնային թիրախների խոցման համար նախատեսված Patriot հրթիռի նոր տարբերակՆեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելում ընտրություններից առաջ Իրանին հարված հասցնելը նպատակահարմար չի համարում36 ժամ գազ չի լինիԳՇ պետը հետևել է ծառայության կազմակերպմանը, տվել մի շարք հանձնարարականներՖրանսիայում քաղաքական ուժերն օգտագործում են ավագ դպրոցականների բողոքի ցույցերը. ՄակրոնՍԴ նախագահ չընտրվեց, նոր ընտրություն կանցկացվի. թեկնածուներն անհրաժեշտ ձայներ չեն հավաքելԿարո՞ղ է պարզվի, որ Հայաստանի պարանոյիկ միջավայրում Նիկիտա Սիմոնյանին գաղnւթարար ենք համարումՓայտանյութով բեռնված «ՈՒԱԶ»-ի վարորդը փախուստի դիմելիս մեքենան կողաշրջել էԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոյի տնօրեն Քեշ Պատելը ժամանել է ՌուսաստանԲաքվում պահվող անձանց հարցը բարձրացվում է տարբեր միջազգային հարթակներում. ԱբիսողոմոնյանՔանի՞ զբոսաշրջիկ է եկել Հայաստան և ո՞ր երկրներից. ՌԴ–ն առաջին տեղում էՎարդևանյանը Ֆրանսիայի դեսպանին իր դիտարկումներն է ներկայացրել ԵԽԽՎ զեկույցի վերաբերյալՄտքեր են փոխանակվել տարածաշրջանային և միջազգային օրակարգի արդիական հարցերի շուրջԱլիևն ու Իսրայել նախագահը մտքեր են փոխանակել տարածաշրջանային օրակարգի հարցերի շուրջԾանրորդ Սամվել Մարտիրոսյանը՝ բրոնզե մեդալակիր. Մ23 տարեկանների ԵԱՊուտինը շնորհավորել է ակադեմիկոս Ալեքսանդր Չուբարյանին 95-ամյակի կապակցությամբՋրային կոմիտեի նախագահն ուսումնասիրել է «Արփա-Սևան» թունելի հիմնանորոգման ընթացքըԱրամ Ա–ն առողջություն է մաղթել Հռոմի պապ Լևոն XIV-ինԹուրքիայում ձերբակալել են վրացական ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Զուրաբ ՋափարիձեինՎթարային ջրանջատում՝ Հրազդան քաղաքումԿասեցվել է Երևան-Երասխ մայրուղում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունըՀայտնի է, թե ինչպես է Թրամփը պատժել Զելենսկուն՝ անհնազանդության համարԹուրքիա-ԵՄ առևտրի ծավալը 205 մլրդ եվրո էԽուդաթյանը Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի աշխատակազմին է ներկայացրել կոմիտեի նորանշանակ նախագահինՄոսկվան չի պատրաստվում վերանայել Բաշար Ասադին ապաստան տրամադրելու որոշումը. ՌԴ ԱԳՆՔննարկվել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների օրակարգային լայն շրջանակՊուտինի և Թրամփի հանդիպումը դեռևս համաձայնեցված չէ. ՊեսկովՊՆ-ն ներկայացրել է ԶՈւ-ում դեպքերի կանխարգելման ուղղությամբ տարվող աշխատանքներըՔՊ-ական Լուսինե Բադալյանին թույլ չեն տվել մուտք գործել ՌուսաստանՄԻՊ նախաձեռնությամբ կայացավ ոչ մարտական պայմաններում մահվան դեպքերի կանխարգելմանը նվիրված քննարկումԿարևոր փորձություն է սպասվումՔննարկվել են Հայաստանի միգրացիոն կառավարման համակարգի վերափոխման հիմնական ուղղություններըՀնդիկ գեներալ Թաքուր Սինհայի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրՍանիտարական նորմերի խախտումներ Արտաշատի «ՎԱՆ» հանրային սննդի օբյեկտում«ԱԿԳ ավելին քան դեղատուն» դեղատների ցանցի պաշտոնական մեկնաբանությունը՝ Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի հայտնաբերած խախտումների մասինԴուք մի տրանսպորտային ցանց չեք կարողանում կառավարել, ինչպե՞ս եք երկիր կառավարում. Իրինա Յոլյան (տեսանյութ)
Մամուլ

Համարները հանեցին, իջան ձոր. «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է.

Դեռեւս անցած տարվա աշնանը ՔՊ-ական մեծամասնությունն ԱԺ դերի բարձրացմանն ուղղված օրենդրական փոփոխություն իրականացրեց՝ որոշ պետական մարմիններից պահանջելով Ազգային ժողով տարեկան զեկույցներ, հաղորդումներ ներկայացնել։ Ըստ այդմ՝ արդեն հնարավորություն ունեն լսելու ոչ միայն գլխավոր դատախազի, Կենտրոնական բանկի նախագահի, Հաշվեքննիչ պալատի ղեկավարի, ՄԻՊ-ի հաշվետվությունները, այլեւ  քննչական, հակակոռուպցիոն կոմիտեների ղեկավարների, տնտեսական մրցակցության, կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովների, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի եւ Պետական եկամուտների կոմիտեի տարեկան հաղորդումները։

Քաղաքականություն

«ՀՐԱՊԱՐԱԿ»․ ՀԱՄԱՐՆԵՐԸ ՀԱՆԵՑԻՆ, ԻՋԱՆ ՁՈՐ
Լուսինե Շահվերդյան13 Սեպտեմբեր 2025 | 08:45
 Facebook  Twitter   

«Քանի որ այս կառույցների մի մասն իրենց գործունեության ընթացքում առնչվում է հանրության լայն զանգվածի հետ, անհրաժեշտություն է առաջացել նրանց խորհրդարանում հյուրընկալելու եւ թե՛ քաղաքացիների, թե՛ մեր կողմից ի հայտ եկած խնդիրների առաջարկությունների վերաբերյալ մեր տեսակետները ներկայացնելու, ինչպես նաեւ այդ կառույցների ղեկավարների պարզաբանումները լսելու համար»,- ամիսներ առաջ Պետաիրավական հանձնաժողովի նիստում նախագծի ընդունումն այսպես էր հիմնավորել համահեղինակներից Սիսակ Գաբրիելյանը: Ի դեպ, նախագիծը հեղինակել էին մի խումբ ՔՊ-ականներ՝ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորությամբ։

Այսպիսով՝ համաձայն այս փոփոխության, ՊԵԿ-ը երեկ առաջին անգամ խորհրդարան էր բերել տարեկան հաղորդում, որի քննարկումն ընդդիմությունն ու իշխանությունը վերածեցին «կարդեբալետի»: Ազգային երեսփոխանները ցույց տվեցին, որ թքած ունեն հարկային-մաքսային խնդիրների վրա՝ կանաչ լույս վառելով հաշվետու մարմնի հետագա ապօրինությունների համար: Ոլորտին վերաբերող հաշված հարցեր հնչեցին, փոխարենը շուրջ երկու տասնյակ պատգամավոր գրանցվեց ելույթների համար, ու ԱԺ նիստերի դահլիճը վերածեցին քաղաքական ռինգի: Բակերում սրան ասում են՝ «համարները հանեցին, իջան ձոր», ու անկանոն՝ երբեմն գոտկատեղից ներքեւ փոխադարձ հարվածներով ընդդիմադիր եւ իշխանական պատգամավորները ՊԵԿ տարեկան զեկույցի քննարկումը վերածեցին նախընտրական «ռազբորկայի»՝ հնչեցնելով փոխադարձ վիրավորանքներ, մեղադրանքներ։

Այդ ողջ ընթացքում՝ մոտավորապես 4-5 ժամ, ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը պասիվ դիտորդի դերում էր, նրան երբեմն-երբեմն, հավանաբար, մխիթարում էր ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը` մոտենում, ինչ-որ բան էր փսփսում, մեկ-մեկ մտերմաբար ուսին թմփթմփացնում՝ գուցե համոզելով, որ քաղաքական ելույթներն ավելի կարեւոր են, քան իր ղեկավարած ոլորտի խնդիրների վերհանումը, որ սա իշխանության մնալու կռիվ է եւ այլն․․․

Հանուն արդարության ասենք, որ իրավիճակը թեժացրեց ընդդիմությունը: Մենք տեղեկացանք, որ «Հայաստան» խմբակցությունում քննարկման կեսից որոշել են փոխել իրենց օրակարգը, նրանց կարծիքով՝ մաքսային, հարկային խնդիրներից ոչ պակաս կարեւոր է պատռել իշխանության ներկայիս կեղծ քարոզչափուչիկը՝ խաղաղության, Թրամփի ուղու տնտեսական հնարավոր արդյունքների մասին։
Արծվիկ Մինասյանի հարցից հետո դահլիճում իրավիճակը գլխիվայր շրջվեց, եւ այլեւս չհնչեցին որեւէ ոլորտային հարց, ելույթ: Է՛լ գող փիսո, է՛լ քաչալ շուն` իշխանությունը միացրեց ընդդիմության մասին հին սկավառակը, ընդդիմադիրներն էլ իրենց նպատակից չշեղվեցին, եւ հարցերն ու ելույթները մոտավորապես այն գծի մեջ էին, թե, ենթադրենք, մենք վատն ենք, դա ի՞նչ կապ ունի վաշինգտոնյան համաձայնագրի եւ այն ստերի հետ, որ դուք հորինում եք։ Արծվիկ Մինասյանը ՊԵԿ նախագահից հետաքրքրվեց` արդյոք Թրամփի ուղու վրա գործելո՞ւ են մաքսային համակարգեր, խնդրեց հստակություն մտցնել` այդ հանգույցն ի՞նչ է իրենից ներկայացնում, ԵԱՏՄ-ի կանոնները գործելո՞ւ են այդտեղ, թե՞ ոչ:

«Վերահաստատում եմ, որ մաքսային ծառայությունն այդտեղ գործելու է: Ինչ վերաբերում է դետալներին, դրանք դեռ քննարկման առարկա են: Այնուամենայնիվ, անկախ դրանից, մեր ընդհանուր մաքսային քաղաքականությունը տոտալ է, այսինքն՝ մենք մեր բոլոր սահմաններին առեւտրի դյուրինացման ուղղությամբ բարեփոխումներ ենք անում»,- ասաց Հակոբյանը` ըստ էության, չփարատելով կասկածները եւ բորբոքելով ներքաղաքական «ռազբիրատ»։ Մի քանի ժամ քաղաքական ելույթներ լսելուց հետո Հակոբյանը շիվարած մոտեցավ ԱԺ ամբիոնին եւ չթաքցրեց, որ դեբյուտն իր համար անսպասելի ընթացք ունեցավ: «Խորհրդանշական ստացվեց»,- ասաց նա՝ չթաքցնելով ուրախությունը, որ, այնուամենայնիվ, եղան մարդիկ, որ ոլորտի խնդիրներին անդրադարձան։