Ռուբիոն հանդիպել է Գազայում Համասի պատանդների ընտանիքների հետ
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հանդիպել է Գազայի հատվածում Համասի կողմից պատանդ վերցվածների հարազատների հետ։
Այս մասին հայտնել է Axios կայքը՝ հղում անելով Պետդեպարտամենտի աղբյուրին։
Հրապարակման համաձայն՝ այս հանդիպումը նախորդել է Ռուբիոյի՝ Կատարի վարչապետի հետ նախատեսված բանակցություններին և նրա՝ սեպտեմբերի 13-ին նախատեսված Իսրայել այցին։
Հանդիպման այլ մանրամասներ այս պահին չեն հրապարակվել։