Հյուսիսային Կուրիլյան կղզիներում հայտարարվել է ցունամիի վտանգ
Կամչատկայի ափերի մոտ տեղի ունեցած 7.1 մագնիտուդով հզոր երկրաշարժից հետո Սևերո-Կուրիլսկի շրջանում հայտարարվել է ցունամիի վտանգի մասին։ Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է Յուժնո-Սախալինսկի սեյսմիկ կայանի ղեկավար Ելենա Սեմենովան։
Սեյսմոլոգների տվյալներով՝ երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Պետրոպավլովսկ-Կամչատկայից 120 կիլոմետր արևելք, իսկ օջախը՝ 10 կիլոմետր խորության վրա։
«Սևերո-Կուրիլսկի շրջանում հայտարարվել է ցունամիի վտանգի մասին», - ասել է Սեմենովան։
Սեպտեմբերի 13-ի գիշերը Կուրիլյան կղզիների հարավային ափերի մոտ տեղի է ունեցել 4.8 մագնիտուդով երկրաշարժ։ Երկրաշարժը գրանցվել է գիշերը։ Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Խաղաղ օվկիանոսում՝ 20 կմ խորության վրա։