Եվրամիությունը երկարաձգել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցները
Եվրամիությունը պաշտոնապես վեց ամսով երկարաձգել է Ռուսաստանի Դաշնության դեմ պատժամիջոցները։
Այս մասին հաղորդվել է ԵՄ Խորհրդի կայքում։
«Խորհուրդը որոշել է ևս վեց ամսով՝ մինչև 2026 թվականի մարտի 15-ը, երկարաձգել սահմանափակող միջոցառումները Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը և անկախությունը խաթարելու կամ սպառնալու համար պատասխանատու անձանց նկատմամբ», - ասվում է մամուլի հաղորդագրության մեջ։
Պատժամիջոցները կշարունակեն կիրառվել ավելի քան 2500 ֆիզիկական և իրավաբանական անձանց նկատմամբ։