Հայաստանն ու Ադրբեջանը խաղաղության համաձայնագիրը կստորագրեն 2026 թվականի առաջին կեսինեն
Թուրքիան ակնկալում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրում հաջորդ տարվա առաջին կեսին։
Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը Հռոմի Միջազգային հարաբերությունների ինստիտուտում կայացած համաժողովում, որտեղ քննարկվել են միջազգային արդիական իրադարձությունները։
Թուրքիայի արտաքին գործերի նախարարության ղեկավարը շնորհակալություն է հայտնել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին Վաշինգտոնում Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի նախաստորագրման համար։
Հ. Ֆիդանի խոսքով՝ Թուրքիան ակնկալում է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև վերջնական խաղաղությունը կստորագրվի հաջորդ տարվա առաջին կեսին։
«Հենց որ Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագիրը վերջնականապես կնքվի, մենք արագ կկարգավորենք հարաբերությունները Հայաստանի հետ», - ընդգծել է նախարարը։