Առաջին անգամ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև երկարաժամկետ հրադադարի հնարավորություն կա. Ֆիդան
Առաջին անգամ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև երկարաժամկետ հրադադար հնարավոր է։
Այս մասին ասել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը Հռոմի Միջազգային հարաբերությունների ինստիտուտում կայացած միջազգային արդիական իրադարձություններին նվիրված կոնֆերանսում ելույթ ունենալիս։
Նա նշել է, որ Միացյալ Նահանգները պետք է լուրջ ջանքեր գործադրի դրան հասնելու համար։
Արտգործնախարարը հույս է հայտնել երկարատև բանակցությունների հաջող ավարտի վերաբերյալ.
«Նախագահ Դոնալդ Թրամփը փոխել է Միացյալ Նահանգների քաղաքականությունն ու դիրքորոշումը Ռուսաստանի և Ուկրաինայի պատերազմի հարցում։ Հակամարտության մեջ առաջատար ուժ լինելու փոխարեն՝ նա ընտրել է չեզոքության քաղաքականություն»,-նշել է Ֆիդանը: