Մոսադը հրաժարվել է Կատարում գործողություններից՝ ստիպելով Իսրայելի բանակին գործել ինքնուրույն
Իսրայելական հետախուզական ծառայությունը՝ Մոսադը, հրաժարվել է Դոհայում պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ շարժման առաջնորդներին վերացնելու ծրագրից՝ Կատարի հետ հարաբերությունների խզման մտավախությունների պատճառով։
Այս մասին հայտնել է The Washington Post թերթը՝ հղում անելով իսրայելական աղբյուրներին։
Նրանց տեղեկությունների համաձայն՝ Մոսադը մի քանի շաբաթ մշակել էր Դոհայում ՀԱՄԱՍ-ի ներկայացուցիչներին վերացնելու համար գաղտնի ծառայության գործակալների օգտագործման ծրագիր։
Սակայն Մոսադի ղեկավար Դեյվիդ Բարնեան դեմ է արտահայտվել ծրագրին, մասամբ այն պատճառով, որ պաշտոնյաների վերացումը կարող էր խզում առաջացնել կատարական կողմի հետ տարիների համագործակցության ընթացքում կառուցված հարաբերություններում։
Նշվում է, որ Մոսադի կողմից ծրագիրը իրականացնելուց հրաժարվելը արտացոլում է իսրայելական անվտանգության մարմինների միջև առկա լայն հակասությունները։