Եմենը հրթիռակոծում է Իսրայելը
Իսրայելի ՀՕՊ ուժերը որսացել են Եմենից արձակված հրթիռ։
Այս մասին հայտնել է Իսրայելի Պաշտպանության ուժերի մամուլի քարտուղարը։
«Որոշ ժամանակ առաջ երկրի մի քանի շրջաններում օդային հարձակման ազդանշաններ հնչելուց հետո, Եմենից արձակված հրթիռը որսացվել է», - ասվում է հայտարարության մեջ։
Նշվում է, որ ազդանշանները շատ ակտիվ միանում են հատկապես վերջին շաբաթվա ընթացքում: