Լուրջ կորուստ․ Ռեալը երկար ժամանակով զրկվեց առաջատարներից մեկից
Մադրիդի «Ռեալը» իր պաշտոնական կայքում հայտարարություն է տարածել թիմի կենտրոնական պաշտպան Անտոնիո Ռուդիգերի առողջական վիճակի վերաբերյալ։ «Անտոնիո Ռուդիգերի բժշկական ծառայության կողմից այսօր անցկացված հետազոտություններից հետո նրա մոտ ախտորոշվել է ձախ ոտքի ուղիղ ազդրոսկրի վնասվածք։ Սպասում ենք հետագա զարգացումներին»,- ասվում է մադրիդյան ակումբի պաշտոնական հաղորդագրության մեջ։
Ենթադրվում է, որ 32-ամյա խաղացողը վնասվածք է ստացել մարզման ժամանակ։ Լրագրող Արանչա Ռոդրիգեսի տեղեկություններով՝ գերմանացի ֆուտբոլիստը բաց կթողնի մոտ 3 ամիս։
Շաբաթ՝ սեպտեմբերի 13-ին, Մադրիդի «Ռեալը» Լա լիգայի 4-րդ տուրի շրջանակում կհյուրընկալվի «Ռեալ Սոսյեդադին»։ Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 18։15-ին։