Ուկրաինան տարածքային զիջումների չի գնա․ Զելենսկի
Ուկրաինան չի պատրաստվում որևէ տարածքային զիջման գնալ՝ Ռուսաստանի հետ պատերազմը դադարեցնելու նպատակով։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին՝ ելույթ ունենալով Yes 2025 ամենամյա համաժողովում։
Զելենսկին ընդգծել է, որ նման քայլը ոչ միայն չի կանգնեցնի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին, այլև կվտանգի ամբողջ Եվրոպայի անվտանգությունը։
«Երբ մենք խոսում ենք Ուկրաինայում մեզ համար անվտանգության երաշխիքների մասին, իրականում դրանք անվտանգության երաշխիքներ են ամբողջ Եվրոպայի համար։ Սա արդեն ակնհայտ է։ Հիմա նույնիսկ սովորական է»,– նշել է Զելենսկին։