Ռուսաստանի և Բելառուսի զինված ուժերը լայնածավալ ռազմավարական զորավարժություններ են անցկացնում
Ռուսաստանի և Բելառուսի զինված ուժերը սկսել են «Запад-2025» համատեղ լայնածավալ ռազմավարական զորավարժությունները: Զորավարժությունների նպատակն է փոխգործակցության մշակումը՝ Միութենական պետության սահմաններին սպառնալիքները չեզոքացնելու և իրավիճակը կայունացնելու համար:
Զորավարժությունները կտևեն սեպտեմբերի 12-16-ը: Դրանց ընթացքում զինծառայողները կվարժեցնեն միջուկային զենքի և ռուսական նոր «Орешник» համակարգերի կիրառման պլանավորումը, որոնք Բելառուսում պետք է տեղակայվեն մինչև 2025 թվականի վերջը: