Սիրիայում Ասադի տապալումից հետո ամենազանգվածային բողոքի ցույցերն ենՀասրաթյան․ Իշխանությունները կարող են փոխվել, անփոփոխ են պետության հիմնարար շահերըԹրամփ․ Ես կորոշեմ՝ ԱՄՆ-ն կվերսկսի՞ բանակցությունները Իրանի հետ, թե՞ ոչԻրանի դեմ պատերազմում ԱՄՆ-ին չօգնած երկրները ստիպված կլինեն փոխհատուցել Վաշինգտոնի կրած վնասներըՊապիկյանը մեկնել է Չինաստան10 տարի հետո Ֆրանսիան հնարավոր է զրկվի ցորենի արտահանման ներուժից. կանխատեսումԲարսելոնայի պատմության երկրորդ ամենաթանկարժեք ֆուտբոլիստը նոր ակումբ ունիԲելառուսի պաշտպանության նախարարը մեկնել է ՉինաստանԴավիթ Խուդաթյանն ու Ռաֆայել Գրոսին քննարկել են ՀԱԷԿ-ի շահագործման ժամկետի երկարացումըԶելենսկի․ Ուկրաինան պատրաստ է չհարվածել Ռուսաստանի էներգետիկ և կրիտիկական ենթակառուցվածքներինՌուսաստանի սառեցված ակտիվները ներկայում «հիմնական առաջնահերթություն» չեն. ԵվրահանձնաժողովՄեծ Բրիտանիայի կառավարությունը դեմ է Շոտլանդիայի և Ուելսի անկախության նոր հանրաքվեներինՌուբինյանը պաշտոնից ազատելու կարգադրություն է ստորագրելՆիդերլանդների դեսպանները Թբիլիսիում քննարկել են Հարավային Կովկասում համագործակցությունըԻսրայելական թերթ. «Էրդողանը Թուրքիան վերածել է ռեգիոնալ դերակատարի»«Երևանի և Բաքվի միջև կայուն խաղաղությունը կամրապնդի տարածաշրջանի կայունությունը»․ Moody’sԹանդիլյան․ Արցախի հայկական պատմությունը վերաշարադրում են Փաշինյանն ու ԱլիևըԳեղարքունիքում ավտովթարի հետևանքով մահացած վարորդը օրեր առաջ էր հայր դարձել․ կան 3 վիրավորներԱզատությո՛ւն Լևոն Մնացականյանին և բոլոր պատանդառված հայորդիներին. Գառնիկ ԴանիելյանՀայաստանում քննարկվում է Արևելք–Արևմուտք տրանսպորտային կապերի ամրապնդումըԹրամփը Վրաստանում երկնաքերի շինարարությանը կարող է ներգրավել ադրբեջանական ընկերություններ․ լրատվամիջոցներՀարցաքննվել են ԱԱԾ-ականներ. «Հրապարակ»Արցախի հայկական հոգևոր-մշակութային ժառանգության նկատմամբ ոտնձգությունները պետք է արժանանան ՀՀ իշխանությունների կողմից պատշաճ գնահատականի. Մայր ԱթոռՎեհափառը և արքեպիսկոպոս Ակսիյը քննարկել են հայ և ռուս եկեղեցիների համագործակցությունըՀայ և ամերիկացի զինծառայողներն անցկացրել են «Փյունիկ» դասակի ամենամյա սերժանտական վերապատրաստումըՀայաստանում քննարկվել են Գերմանիայի հետ պաշտպանական համագործակցության զարգացման հեռանկարներըԱրփինե Սարգսյանն ու Վրաստանի ՆԳ նախարարը քննարկել են իրավապահ ոլորտում համագործակցության խորացումըԵս գիտեմ՝ ինչպես հաղթել Արման Ծառուկյանին. Մաուրիսիո ՌուֆիԹրամփը հայտարարել է Մոսկվայի և Կիևի միջև էներգետիկ հրադադարի մասինՖրանսիայի դեսպանի հետ քննարկվել են գործակցության ընթացքին և հեռանկարներին առնչվող հարցերԼուկաշենկոյի հայտարարության համար հաշիվ կարող է պահանջել նա, ով Արցախը չի հայտարարում Ադրբեջանի մասՔրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողը զբաղվել է թմրամիջոցների իրացմամբԱՄՆ-ը ցանկանում է Իրանի հետ բանակցել միջուկային ծրագրի, այլ ոչ թե Հորմուզի հարցի շուրջԱդրբեջանում ԱՄՆ դեսպանատունն ամփոփել է իր դիվանագետի այցը օկուպացված ԱրցախԴանիայի վարչապետը Գրենլանդիայի հարցով ԱՄՆ-ի հետ խաղաղ լուծման հույս ունի3 ոսկե և 6 բրոնզե մեդալ՝ «Ստեփան Սարգսյանի գավաթ» ազատ ոճի ըմբշամարտի միջազգային մրցաշարումԿանզասի ազգային գվարդիան և ՀՀ ՊՆ-ն անցկացրել են «Փյունիկ» դասակի սերժանտական վերապատրաստումըԿապանի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրաշչակներ
«Մակրոնի կինը նախկինում տղամարդ է եղել»․ այս պնդման համար դատված լրագրողը հաղթել է վերաքննիչ դատարանում
Ապրում ենք մի ժամանակի մեջ, երբ շատ արժեքներ սակարկության առարկա են. վախը մեզ ասում է՝ «Զիջի՛ր», ճնշումը մեզ ասում է՝ «Լռի՛ր», բայց Քրիստոս այլ բան է ասում․ Ռուբեն ՍրբազանՉարենցի փողոցում երթևեկության փոփոխություն կկատարվիԻջևանի անտառտնտեսության տարածքում հայտնաբերվել է ապօրինի փայտանյութով բեռնված «ՈՒԱԶ»Հաջիևի հետ Գանձասար այցելած ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոն այցելել է «Մատենադարան», ծանոթացել է հայկական ձեռագրերի հարուստ հավաքածուին և դրանց պատմությանըԽայտառակnւթյnւն է. Մեսրոպ Մանուկյանը` դիվանագետների՝ oկnւպաgված Արցախ այցի մասինԹուրքիան պատրաստ է օպերատիվ կերպով Ստամբուլում անցկացնել Ուկրաինայի շուրջ բանակցություններՁերբակшլվել են ԴԱՀԿ նախկին պաշտոնյաներ և փաստաբանՓաշինյանի գլխավորությամբ քննարկվել են պետական ակտիվների կառավարմանը վերաբերող հարցերԴոլարի փոխարժեքը կայուն է. եվրոն էժանացել էԱրտակարգ իրավիճակ՝ Երևանում․ Աջափնյակում խմելու ջուրն անխնա հոսում է առանձնատան նկուղ ու խարխլում այն․ տունը փլուզման շեմին էՌուսական ռազմաբազան մեզ պետք չէ. ՔՊ-ական
Հասարակություն

Կուբայում հակահայկական, կեղծիք, թշնամական վերաբերմունք պարունակող մի շարք հոդվածներ են լույս տեսել

«Գեղարդ» վերլուծական հիմնադրամ․

Միջազգային հարթակներում ինդեքսավորված “Universidad y Sociedad” գիտական ամսագրում վերջին տարիներին հրապարակվել են «գիտական» մի շարք հոդվածներ, որոնք ունեն քաղաքական կողմնակալ մոտեցումներ, ընդգծված հակահայկական ու հակագիտական ուղղվածություն, պարունակում են բացահայտ կեղծիք, թշնամական վերաբերմունք Հայաստանի Հանրապետության ու հայերի նկատմամբ։

Հրապարակված հոդվածներում, մասնավորապես՝

Aliyev Zaur Bilal Oglu. (2020). A vision on Armenian-Turk conflict during the beginning of XX century՝ խեղաթյուրված են 1915 թ․ Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած իրադարձությունները։ Հայոց ցեղասպանությունը, փաթեթավորելով որպես հարկադիր միգրացիա և հայերին մեղադրելով 518 հազար թուրքերի սպանության մեջ, հեղինակը 1915 թվականի իրադարձությունները ներկայացնում է ոչ թե ցեղասպանություն, այլ՝ քաղաքացիական պատերազմի ժամանակ «հայերի և թուրքերի միջև բախում»։ http://scielo.sld.cu/pdf/rc/v16n77/1990-8644-rc-16-77-461.pdf ։ Նույն հեղինակի մեկ այլ հոդվածում՝ International legal status of Irevan (2023), իրավական պահանջ է առաջ քաշվում ՀՀ մայրաքաղաք Երևանի նկատմամբ, http://scielo.sld.cu/pdf/rus/v15n5/2218-3620-rus-15-05-57.pdf։

Bahadur oghlu, F.Y., (2022). Economic relations of the Safavıd State of Azerbaijan with England at the second half of the 16th century – beginning of the 17th century՝ հոդվածում Սեֆյան պետությունը ներկայացվում է որպես ադրբեջանական, http://scielo.sld.cu/pdf/rus/v14n4/2218-3620-rus-14-04-442.pdf։

Vagif gizi Shukurova, G., P., (2022). Azerbaijani view of Nizami Ganjavi studies՝ միջնադարյան նշանավոր իրանցի բանաստեղծ Նիզամի Գյանջևին ներկայացվում է որպես ադրբեջանցի, http://scielo.sld.cu/pdf/rus/v14n3/2218-3620-rus-14-03-136.pdf։

Hajiyev, I. M. (2023). On the ethnic history of Nakhchivan region of Azerbaijan` ամբողջապես խեղաթյուրված է Նախիջևանի պատմությունը, մասնավորապես՝ հայերի դերակատարումը Նախիջևանում, http://scielo.sld.cu/pdf/rus/v15n4/2218-3620-rus-15-04-375.pdf։

Aliyev, S. (2024). The embodiment of the spirit of returning to western Azerbaijan in poetry: the formula of memory, homeland, displacement՝ ՀՀ տարածքը ներկայացվում է որպես «Արևմտյան Ադրբեջան», ինչն Ադրբեջանի կողմից Հայաստանի Հանրապետության դեմ ձևակերպված տարածքային բացահայտ պահանջ է, որին սպասարկում են ադրբեջանցի պատմաբանները, https://rus.ucf.edu.cu/index.php/rus/article/view/4845/4831։

Amrahov, Z., & Balayev, K. (2024). Educational schools in Irevan Governorate (1850-1917 years) հոդվածում ներկայիս ՀՀ տարածքը դարձյալ ներկայացված է որպես «Հյուսիսային Ադրբեջանի մաս», http://scielo.sld.cu/pdf/rus/v16n6/2218-3620-rus-16-06-297.pdf։

Այս նամակով «Գեղարդ» գիտավերլուծական հիմնադրամը հրավիրում է «Universidad y Sociedad» ամսագրի խմբագրական խորհրդի ուշադրությունը «գիտական» ներկայացող հանդեսի հրապարակումներին։

Հարկ է նշել, որ «Գեղարդ» հիմնադրամը դիմել է միջազգային գիտատեղեկատվական Citma certificado, Emerging sources citation index, Sci Elo Cuba, Doaj, Citas Latinoamerikanas en Ciencias, Rebit, Latindex շտեմարաններին՝ գիտական էթիկայի քննություն սկսելու պահանջով։

Անհրաժեշտության դեպքում Հիմնադրամը պատրաստ է շահագրգիռ կազմակերպություններին և կողմերին փաստարկված, առավել մանրամասն ներկայացնել դիտարկումներ, նկատառումներ վերոնշյալ հոդվածներում տեղ գտած խեղաթյուրումների, պատմագիտական կեղծիքների, հակահայկական ու հակագիտական դրսևորումների վերաբերյալ։

«Գեղարդ» գիտավերլուծական հիմնադրամ