Մհեր Գրիգորյանը մասնակցել է ԵՏՀ խորհրդի հերթական նիստին
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը տեսակապի միջոցով մասնակցել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի հերթական նիստին: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից։
Նիստի օրակարգում ընդգրկված էին վեց տասնյակից ավելի հարցեր, որոնք վերաբերում էին ԵԱՏՄ շրջանակներում անդամ պետությունների միջև առևտրատնտեսական հարաբերությունների զարգացմանը, մաքսային և տեխնիկական կանոնակարգերին: