Սիրիայում Ասադի տապալումից հետո ամենազանգվածային բողոքի ցույցերն ենՀասրաթյան․ Իշխանությունները կարող են փոխվել, անփոփոխ են պետության հիմնարար շահերըԹրամփ․ Ես կորոշեմ՝ ԱՄՆ-ն կվերսկսի՞ բանակցությունները Իրանի հետ, թե՞ ոչԻրանի դեմ պատերազմում ԱՄՆ-ին չօգնած երկրները ստիպված կլինեն փոխհատուցել Վաշինգտոնի կրած վնասներըՊապիկյանը մեկնել է Չինաստան10 տարի հետո Ֆրանսիան հնարավոր է զրկվի ցորենի արտահանման ներուժից. կանխատեսումԲարսելոնայի պատմության երկրորդ ամենաթանկարժեք ֆուտբոլիստը նոր ակումբ ունիԲելառուսի պաշտպանության նախարարը մեկնել է ՉինաստանԴավիթ Խուդաթյանն ու Ռաֆայել Գրոսին քննարկել են ՀԱԷԿ-ի շահագործման ժամկետի երկարացումըԶելենսկի․ Ուկրաինան պատրաստ է չհարվածել Ռուսաստանի էներգետիկ և կրիտիկական ենթակառուցվածքներինՌուսաստանի սառեցված ակտիվները ներկայում «հիմնական առաջնահերթություն» չեն. ԵվրահանձնաժողովՄեծ Բրիտանիայի կառավարությունը դեմ է Շոտլանդիայի և Ուելսի անկախության նոր հանրաքվեներինՌուբինյանը պաշտոնից ազատելու կարգադրություն է ստորագրելՆիդերլանդների դեսպանները Թբիլիսիում քննարկել են Հարավային Կովկասում համագործակցությունըԻսրայելական թերթ. «Էրդողանը Թուրքիան վերածել է ռեգիոնալ դերակատարի»«Երևանի և Բաքվի միջև կայուն խաղաղությունը կամրապնդի տարածաշրջանի կայունությունը»․ Moody’sԹանդիլյան․ Արցախի հայկական պատմությունը վերաշարադրում են Փաշինյանն ու ԱլիևըԳեղարքունիքում ավտովթարի հետևանքով մահացած վարորդը օրեր առաջ էր հայր դարձել․ կան 3 վիրավորներԱզատությո՛ւն Լևոն Մնացականյանին և բոլոր պատանդառված հայորդիներին. Գառնիկ ԴանիելյանՀայաստանում քննարկվում է Արևելք–Արևմուտք տրանսպորտային կապերի ամրապնդումըԹրամփը Վրաստանում երկնաքերի շինարարությանը կարող է ներգրավել ադրբեջանական ընկերություններ․ լրատվամիջոցներՀարցաքննվել են ԱԱԾ-ականներ. «Հրապարակ»Արցախի հայկական հոգևոր-մշակութային ժառանգության նկատմամբ ոտնձգությունները պետք է արժանանան ՀՀ իշխանությունների կողմից պատշաճ գնահատականի. Մայր ԱթոռՎեհափառը և արքեպիսկոպոս Ակսիյը քննարկել են հայ և ռուս եկեղեցիների համագործակցությունըՀայ և ամերիկացի զինծառայողներն անցկացրել են «Փյունիկ» դասակի ամենամյա սերժանտական վերապատրաստումըՀայաստանում քննարկվել են Գերմանիայի հետ պաշտպանական համագործակցության զարգացման հեռանկարներըԱրփինե Սարգսյանն ու Վրաստանի ՆԳ նախարարը քննարկել են իրավապահ ոլորտում համագործակցության խորացումըԵս գիտեմ՝ ինչպես հաղթել Արման Ծառուկյանին. Մաուրիսիո ՌուֆիԹրամփը հայտարարել է Մոսկվայի և Կիևի միջև էներգետիկ հրադադարի մասինՖրանսիայի դեսպանի հետ քննարկվել են գործակցության ընթացքին և հեռանկարներին առնչվող հարցերԼուկաշենկոյի հայտարարության համար հաշիվ կարող է պահանջել նա, ով Արցախը չի հայտարարում Ադրբեջանի մասՔրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողը զբաղվել է թմրամիջոցների իրացմամբԱՄՆ-ը ցանկանում է Իրանի հետ բանակցել միջուկային ծրագրի, այլ ոչ թե Հորմուզի հարցի շուրջԱդրբեջանում ԱՄՆ դեսպանատունն ամփոփել է իր դիվանագետի այցը օկուպացված ԱրցախԴանիայի վարչապետը Գրենլանդիայի հարցով ԱՄՆ-ի հետ խաղաղ լուծման հույս ունի3 ոսկե և 6 բրոնզե մեդալ՝ «Ստեփան Սարգսյանի գավաթ» ազատ ոճի ըմբշամարտի միջազգային մրցաշարումԿանզասի ազգային գվարդիան և ՀՀ ՊՆ-ն անցկացրել են «Փյունիկ» դասակի սերժանտական վերապատրաստումըԿապանի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրաշչակներ
«Մակրոնի կինը նախկինում տղամարդ է եղել»․ այս պնդման համար դատված լրագրողը հաղթել է վերաքննիչ դատարանում
Ապրում ենք մի ժամանակի մեջ, երբ շատ արժեքներ սակարկության առարկա են. վախը մեզ ասում է՝ «Զիջի՛ր», ճնշումը մեզ ասում է՝ «Լռի՛ր», բայց Քրիստոս այլ բան է ասում․ Ռուբեն ՍրբազանՉարենցի փողոցում երթևեկության փոփոխություն կկատարվիԻջևանի անտառտնտեսության տարածքում հայտնաբերվել է ապօրինի փայտանյութով բեռնված «ՈՒԱԶ»Հաջիևի հետ Գանձասար այցելած ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոն այցելել է «Մատենադարան», ծանոթացել է հայկական ձեռագրերի հարուստ հավաքածուին և դրանց պատմությանըԽայտառակnւթյnւն է. Մեսրոպ Մանուկյանը` դիվանագետների՝ oկnւպաgված Արցախ այցի մասինԹուրքիան պատրաստ է օպերատիվ կերպով Ստամբուլում անցկացնել Ուկրաինայի շուրջ բանակցություններՁերբակшլվել են ԴԱՀԿ նախկին պաշտոնյաներ և փաստաբանՓաշինյանի գլխավորությամբ քննարկվել են պետական ակտիվների կառավարմանը վերաբերող հարցերԴոլարի փոխարժեքը կայուն է. եվրոն էժանացել էԱրտակարգ իրավիճակ՝ Երևանում․ Աջափնյակում խմելու ջուրն անխնա հոսում է առանձնատան նկուղ ու խարխլում այն․ տունը փլուզման շեմին էՌուսական ռազմաբազան մեզ պետք չէ. ՔՊ-ական
Հասարակություն

ԱՆԻՖ-ին ենթակա պետական ֆոնդը 700 մլն դրամ է ներդրել նախկին տնօրեն Փափազյանի ընկերոջ բիզնեսում. «Հետք»

«Ձեռնարկատեր+Պետություն հակաճգնաժամային ներդրումներ» ֆոնդը 2022 թ. 700 մլն դրամ է ներդրել «Գլոբալ Քոննեքթ» ՓԲԸ-ում, որը պատկանում է ԱՆԻՖ-ի նախկին տնօրեն Դավիթ Փափազյանի ընկերոջը՝ Սերգեյ Գրիգորյանին: Նրանք նաեւ բիզնես գործընկերներ էին օֆշորում, գրում է «Հետքը»։

ԱՆԻՖ-ի («Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» ՓԲԸ) այս ֆոնդը 2021-2023 թթ. ընթացքում հայաստանյան 10 ընկերություններում միլիարդավոր դրամների ներդրումներ է կատարել՝ զուգահեռաբար դառնալով դրանց բաժնետեր:

700 մլն դրամ՝ ընկերոջ բիզնեսին

2022 թ. մարտ, ապրիլ եւ հունիս ամիսներին «Ձեռնարկատեր+Պետություն հակաճգնաժամային ներդրումներ» ֆոնդը երեք տրանշով ընդհանուր 700 մլն դրամ է ներդրել երեւանյան «Գլոբալ Քոննեքթ» ՓԲԸ–ում (Global Connect): Ընկերությունն, ըստ ՊԵԿ-ի, զբաղվում է ավտոմոբիլային տրանսպորտի միջպետական բեռնափոխադրումներով:

Ներդրման նպատակը, ԱՆԻՖ-ի տեղեկացմամբ, եղել է 18 բեռնատարների եւ դրանց կիսակցորդիչների (այդ թվում՝ սառնարան-կիսակցորդիչների) ձեռքբերումն ընկերության կողմից, ինչը պետք է հնարավորություն տար սպասարկել հայաստանյան խոշոր ներկրողներին եւ արտահանողներին:

«Գլոբալ Քոննեքթ» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2018-ին: Միակ փայատեր գրանցվել էր երեւանցի Սուսաննա Գեւորգյանը, որը նաեւ տնօրենն էր, սակայն շուտով նրան տնօրենի պաշտոնում փոխարինել է ամուսինը՝ Սերգեյ Բագրատի Գրիգորյանը: 2021-ի դեկտեմբերին՝ պետական ֆոնդից ներդրում ստանալուց քիչ առաջ, ՍՊԸ-ն վերակազմավորվել է ՓԲԸ-ի (ֆոնդը 0,5-4 մլն դոլարի ներդրումներ էր կատարում միայն բաժնետիրական ընկերություններում, ինչի դիմաց դառնում էր 25,1-49,9 %-ի բաժնետեր):

«Գլոբալ Քոննեքթ» ՓԲԸ-ում սկզբում 50–50%–ի բաժնետեր էին Գրիգորյան-Գեւորգյան ամուսինները: 2022-ի մարտ-հունիսին ընկերությունում 700 մլն դրամ «ներարկելու» ընթացքում՝ գարնանը, ՓԲԸ-ի 49 %-ի բաժնետեր է դարձել պետական ֆոնդը, որի բաժնետոմսերը կառավարում է «Ձեռնարկատեր+Պետություն հակաճգնաժամային ներդրումների կառավարիչ» ՓԲԸ-ն (տնօրեն՝ Բելլա Մանուկյան): Իսկ մնացած 51 %-ի տերը Սուսաննա Գեւորգյանն է:

Եթե 700 մլն դրամ ներդրման դիմաց պետական ֆոնդը ստացել է 49 % բաժնետոմս, ապա ստացվում է, որ 51 %-ի սեփականատեր Ս. Գեւորգյանի (ավելի ճիշտ՝ ամուսինների) ներդրումը ՓԲԸ-ում եւս գնահատվել է մոտավորապես այդքան կամ մի փոքր շատ: Մյուս կողմից՝ «Հետքի» աղբյուրը հայտնել է, որ «Գլոբալ Քոննեքթում» պետական միջոցներից ներդրում անելուց առաջ ընկերությունն ունեցել է ընդամենը 5 բեռնատար: Բնականաբար, ընկերության արժեքը չի որոշվում միայն ունեցած գույքի ծավալով, սակայն միեւնույնն է՝ ԱՆԻՖ-ի կողմից կատարված գնահատման եւ ներդրման ծավալի որոշման վերաբերյալ հարցեր են ծագում:

Սերգեյ Գրիգորյանը 2022-ի ամռանը հայտարարել էր, որ ԱՆԻՖ-ին դիմելու պատճառը եղել է այն, որ իրենց բեռնատարները չեն բավականացրել հաճախորդների պատվերներն իրականացնելու համար, ինչի հետեւանքով օգտագործել են նաեւ հայկական ու արտասահմանյան այլ ընկերությունների բեռնատարներ, եւ դրանից հետո որոշել են մեծացնել իրենց սեփական ավտոպարկը:

ԱՆԻՖ-ի ներկա ղեկավարությունից տեղեկացել ենք, որ «Գլոբալ Քոննեքթը» պետական ֆոնդի ներդրումների շնորհիվ, ի վերջո, ձեռք է բերել 17 բեռնատար:

Հիշեցնենք՝ 2022-ին «Ձեռնարկատեր+Պետություն հակաճգնաժամային ներդրումներ» ֆոնդի վերադաս ԱՆԻՖ-ի տնօրենը Դավիթ Փափազյանն էր, իսկ տնօրենների խորհրդի նախագահը՝ Տիգրան Ավինյանը:

2024-ի փետրվարին «Հրապարակ» օրաթերթը, հղում անելով ԱՆԻՖ-ի նախկին աշխատակիցներին, գրել էր, որ «Գլոբալ Քոննեքթի» ղեկավար Սերգեյ Գրիգորյանը Դ. Փափազյանի մտերիմ ընկերն է:

Այս տարվա մայիսին ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն, անդրադառնալով ԱՆԻՖ-ին առնչվող քրեական վարույթով նախաքննությանը, որն իրականացնում է Քննչական կոմիտեն, հայտարարել էր, որ դրա եւ մի շարք ընկերությունների, այդ թվում՝ «Գլոբալ Քոննեքթի» «համատեղ գործունեության ընթացքում թույլ տրված չարաշահումների վերաբերյալ դրվագներն են քննվում»:

«Հետքը» Վարդապետյանից հետաքրքրվել էր, թե ինչ տեղեկություններ ունեն իրավապահները Դավիթ Փափազյանի եւ Սերգեյ Գրիգորյանի մտերիմ ընկերական հարաբերությունների վերաբերյալ, բացի դրանից՝ նախաքննության ընթացքում ձեռք բերվե՞լ են ապացույցներ առ այն, որ այդ կապը դեր է խաղացել «Գլոբալ Քոննեքթի» կողմից 700 մլն դրամի ներդրում ստանալու հարցում: Դատախազությունից միայն հայտնել են, որ նախաքննությունը շարունակվում է, իսկ մյուս հարցերին չեն պատասխանել:

«Հետքն» ապացույցներ է գտել այն մասին, որ Գրիգորյանն ու Փափազյանը նաեւ գործընկերներ են եղել, եւ նրանց բիզնես շահերը խաչվել են օֆշորային Բրիտանական Վիրջինյան Կղզիներում (ԲՎԿ):

Փափազյանն ու Գրիգորյանը՝ օֆշորում

Դավիթ Փափազյանի եւ Սերգեյ Գրիգորյանի բիզնես կապի մասին ապացույցներ ենք գտել «Պանդորայի փաստաթղթեր» անունով հայտնի թղթապանակում, որը պարունակում է օֆշորային գոտիներից արտահոսած տվյալներ ավելի քան 27 հազ. հատ ընկերության եւ դրանց շուրջ 30 հազ․ սեփականատերերի մասին:

Տվյալներն արտահոսել են օֆշորային գոտիներում ծառայություններ մատուցող 14 ընկերություններից: Սրանք միջնորդ կամ գործակալ կազմակերպություններ են, որոնք իրենց հաճախորդներին օգնում են հարկային դրախտ հանդիսացող օֆշորներում ամենատարբեր նպատակներով ձեւական ընկերություններ հիմնել ու կառավարել դրանք: Այդ 14-ից մեկը Trident Trust Group-ն է, որը մասնաճյուղեր ունի տարբեր երկրներում, այդ թվում՝ ԲՎԿ-ում:

Փափազյանին ու Գրիգորյանին առնչվող օֆշորային ընկերությունները ԲՎԿ-ում հիմնադրվել եւ սպասարկվել են Trident Trust-ի կողմից:

Ըստ արտահոսած փաստաթղթերի, որոնց ուսումնասիրությամբ 2021 թվականից իր միջազգային գործընկերների հետ զբաղվում է «Հետքը», Դ. Փափազյանը եղել է 2008-ին ստեղծված Tommy Invest & Finance Corp. ընկերության 50 %-ի սեփականատեր 2009-2014 թթ.: 2014-ի սեպտեմբերին Փափազյանն իր բաժնեմասը փոխանցել է գործընկերոջը՝ Արմեն Գասպարյանին, որը դարձել է միանձնյա սեփականատեր (հատկանշական է, որ փաստաթղթերում երկուսն էլ ներկայացված են մոսկովյան հասցեներով):

Փաստաթղթերից մեկում Սերգեյ Գրիգորյանը հանդես է եկել որպես բաժնեմաս փոխանցող Դ. Փափազյանի վկա, ինչի համար ստորագրել է: Այս ստորագրությունը համընկնում է «Գլոբալ Քոննեքթ» ՓԲԸ-ի տնօրեն Սերգեյ Գրիգորյանի ստորագրությանը, ինչը նշանակում է, որ խոսքը նույն անձի մասին է։

Առավել մանրամասն՝ սկբնաղբյուր կայքում»