Պեսկովը հայտնել է՝ դեռ հայտնի չէ, թե ով կներկայացնի Ռուսաստանը Մելանյա Թրամփի հանդիպմանըՌԴ ԱԳՆ-ն բողոք է հայտնել Նորվեգիային՝ ռուսական ակտիվների կալանքի պատճառովԻրանի հնարավոր պատասխան հարվածների աշխարհագրությունը կարող է ներառել նաև Ադրբեջանը․ ՈսկանյանՄԱԿ-ն ընդունել է Բելառուսի՝ նոր տեսակի զանգվածային ոչնչացման զենքն արգելելու բանաձևըՄելանյա Թրամփը Սպիտակ տանը կհամախմբի Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչներինԹրամփը հայտարարել է տարեվերջից Իսրայելին տարեկան 4 միլիարդ դոլարի օգնությունը դադարեցնելու մասինՈւշիի ոլորաններում վթարի հետևանքով տուժածներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է, մյուսը վիրահատվում է«Իշխանությունը հավերժ չէ, պատասխանատվությունը մնում է»․ ՀասրաթյանԵԱՏՄ-ն և Հարավային Աֆրիկայի զարգացման համայնքը պայմանավորվել են ակտիվացնել համագործակցությունըԱրամ Ա կաթողիկոսն օրհնել է Մայրավանքի կիրակնօրյա վարժարանի սաներին՝ ուսումնական տարվա մեկնարկի առթիվԻնչպե՞ս է բացառապես աշխատավարձ ստացած ՔՊ-ականը դարձել 100 մլն արժողությամբ հանքի սեփականատերՕհանավան գյուղի մոտ վթար է տեղի ունեցել, նախնական տվյալներով՝ կան զոհերԽոշոր ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ Ուշիի ոլորաններում 8 մարդ է զոհվել, 3-ը՝ վիրավորվելՄերձավորարևելյան դաշինք՝ ընդդեմ ո՞ւմՓեզեշքիան. «Եթե ժողովուրդը մեզ հետ լինի, թշնամին ոչինչ չի կարողանա անել»Ցավոք, այս հակամարտություններից յուրաքանչյուրում լուրջ սրացում են հասունանում․ ԶաքարյանԼուկաշենկոն առաջարկել է Թրամփին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար նշանակելԽանջյան փողոցի նորոգման պատճառով նոյեմբերի 4-ից դեկտեմբերի 1-ը կայանման սահմանափակում կգործիԱդրբեջանն անցանկալի անձ է հայտարարել իրանցի 14 քաղաքական, կրոնական գործիչների և լրագրողներիԻրավախախտման դեպքեր են հայտնաբերվել «Գեդեոն Ռիխտեր» և «Թեո Ֆարմ» առևտրային օբյեկտներումԻրանում վերջին օրերին քրդեր են ձերբակալվելՈվքեր են Փաշինյանի հետ մեկնել ԲրյուսելՎրաստանի պաշտպանական ուժերի հրամանատարը հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակինԵՄ մաքսային համակարգում հայկական ապրանքների արտոնությունները կարտացոլվեն այսօր երեկոյան․ ԱԳՄԱԻրանը չի բացի Հորմուզի նեղուցը, քանի դեռ ԱՄՆ-ը չի կատարել Թեհրանի բոլոր յոթ պայմաններըՎանաձորում հարևանական վեճն ավարտվել է մահվամբ․ համայնքային ոստիկան է հոսպիտալացվելԴոնալդ Թրամփը հերքել է ԱՄՆ-ում զինամթերքի պակասի մասին տեղեկություններըՌուսաստանը ՀՀ դեսպան Գուրգեն Արսենյանին պարգևատրել է «Համագործակցության համար» կրծքանշանովՓաշինյանը Բրյուսելում ներկայացրել է ԵՄ-ի հետ հարաբերությունների և TRIPP նախագծի հեռանկարներըԱՄՆ-ում մահացել է հայազգի գործարար և Ռոդ Այլենդի նահանգի նախկին պատգամավոր Արամ ԿարապետյանըՓաշինյանը չի բացառել, որ Հայաստանը ԵՄ անդամակցության հայտ կներկայացնի 2027-2028 թվականներինՌուս-ուկրաինական բանակցությունները վերսկսում են. հայտնի է դրա անցկացման վայրը և ամսաթիվըԿԲ-ն բարձրացրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ հասցնելով 7 տոկոսիՔննարկվել են երկկողմ էներգետիկ համագործակցության ընդլայնման հնարավորություններըԹափոնների կառավարման ոլորտը ՀՀ կառավարության առաջնահերթ ոլորտներից է. ՏԿԵ նախարարի տեղակալՄ. Մելքոնյան փողոցում կկազմակերպվի կարգավորվող հետիոտնային անցումՏիգրան Սիմոնյանը նշանակվել է ԿԳՄՍ նախարարի տեղակալՄհեր Գրիգորյանը մասնակցել է ԵԱՏՀ խորհրդի հերթական նիստին․ քննարկվել են շուրջ չորս տասնյակ հարցերՀայաստանի և Ադրբեջանի միջև իրական խաղաղություն կա․ Փաշինյանը՝ ԲրյուսելումԻնքնասպшն եղած զինվորի գործով 2 ժամկետային զինծառայող կալանավորվեցին. ArmLurՇարունակվում է ՀՀ-ի դեմ պետական զավթողական ծրագրերի առաջմղումը Ադրբեջանի կողմից․ ՀայրապետյանՀողին են հանձնել Լենինգրադի պաշտպանության ժամանակ զոհված Հարություն Հովհաննիսյանի աճյունըՔննարկվել է ՀՀ-ԵՄ հարաբերություններին և համատեղ ծրագրերի ընթացքին վերաբերող հարցերԿասեցվել է Գոռավանի «Պանիր Չանախ» արտադրատեսակի արտադրությունըՀրազդանին կվերադարձվի 127 մլն 531 հազար դրամ. Դատախազության՝ պետշահերի հայցը մասնակի բավարարվել էԽցանումների առաջացումից խուսափելու նպատակով՝ Գյուլբենկյան-Վազգեն Առաջին Վեհափառի փողոցների և Կոմիտասի պողոտայի խաչմերուկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինիՎեհափառը բարձր է գնահատել Մալթայի Ինքնիշխան Մարտական Ուխտի աջակցությունը՝ Արցախից տեղահանված ընտանիքներինՆարեկ Նալբանդյանի հետ կապված վարույթներից մեկով մեղադրյալ ներգրավվելու որոշում է կայացվել. ՔԿ նախագահՀասկանում եմ Փաշինյանի հետ աշխատելու վատ հետևանքները. կոչ կանեմ տիկին Գալյանին չվրդովվել․ Քրիստինե Վարդանյանը՝ Սրբուհի Գալյանի հայտարարության մասինՖրանսիայում ցույցերը շարունակվել են. մեկ օրում ձերբակալվել է 240 մարդ
Քաղաքականություն

Կանադայում հայտնաբերվել է թաքնված շքեղ կալվածք, որը հնարավոր է՝ պատկանում է Նիկոլ Փաշինյանին. Times of Canada (տեսանյութ)

Միսիսոգայի ամենաէքսկլյուզիվ թաղամասերից մեկի խաղաղ, ծառապատ փողոցներում բարձր դարպասի ետևում կանգնած է Սուրբ Գևորգի առանձնատուն անունով հայտնի մի կալվածք։ Այդ մասին գրել է կանադական Times of Canada պարբերականը: 

Հանրային գույքի գրառումները ցույց են տալիս, որ այն վաճառվել է 2024 թվականի սեպտեմբերին 17.1 միլիոն դոլարով, գործարք, որն առաջին հայացքից թվում է Կանադայի բարձրակարգ անշարժ գույքի շուկայում պարզապես ևս մեկ վաճառք։

Սակայն ամիսներ տևած հետաքննությունը բացահայտել է, որ գնորդը՝ կեղծ ընկերությունը, հզոր օտարերկրյա առաջնորդի՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի քողարկողն է։ 

Սուրբ Գևորգի առանձնատունը բնակելի տան համար գրեթե անհավանական մասշտաբի անշարժ գույք է: 26,000 քառակուսի ոտնաչափ մակերեսով առանձնատունն ունի վեց ննջասենյակ, տասը լոգարան, փակ լողավազան, տնային մարզասրահ և հինգ ավտոտնակ: Առանձնատունը նկարահանվել է «Տղաները» հեռուստասերիալի երրորդ եթերաշրջանում: Այն վաճառվել է 17.1 միլիոն դոլարով՝ 2024 թվականի սեպտեմբերին գաղտնի կնքված գործարքով: Այս փաստաթղթերում նշված հիմնական միջնորդը հայկական սփյուռքի ծանոթ դեմք է՝ Արսինե Խանջյանը։

Խանջյանը կանադահայ դերասանուհի և քաղաքացիական իրավունքների պաշտպան է։

Նրա ընտանիքը 1915 թվականի ցեղասպանությունից փրկված հայ փախստականներ են եղել, որոնք հաստատվել են Կանադայում: Նա 2018 թվականի թավշյա հեղափոխության ակտիվ կողմնակից էր: Հաղթանակից կարճ ժամանակ անց Փաշինյանը Խանջյանին և նրա ամուսնուն շնորհեց Հայաստանի քաղաքացիություն։ Այսօր նա, կարծես, հանրային կողմնակիցից վերածվել է անձնական վստահելի անձի։

Կանադայի անշարժ գույքի ասոցիացիայի աղբյուրները հաստատում են, որ Խանջյանը գործել է որպես Փաշինյանի միջնորդ։ 

Նա վարձել է կեղծ ընկերությունը հիմնադրած փաստաբաններին և անանուն գնորդի անունից կապ հաստատել վաճառողի գործակալների հետ՝ ապահովելով, որ ոչ մի թղթային հետք ուղղակիորեն չտանի դեպի Երևան։

Որպես ընդդիմության առաջնորդ՝ Փաշինյանը բողոքում էր նախորդ ռեժիմի կոռումպացված և օլիգարխիկ գործելակերպի դեմ։ Նրա քաղաքական ինքնությունը կառուցված էր նոր, ազնիվ և մարդակենտրոն Հայաստանի խոստման վրա։

Անհայտ է մնում, թե ինչ ծագում ունի այս գնման համար օգտագործված 17.1 միլիոն դոլարը, և ինչու է նման հսկայական ակտիվ ձեռք բերվել մի երկրում, որտեղ Փաշինյանը երբեք պաշտոնապես չի այցելել։ Հայաստանի քաղաքացիների համար սա անհանգստացնող հարց է առաջացնում. արդյո՞ք գաղտնիությունը վերացնելու խոստում տված հեղափոխականը դարձավ այն, ինչին նա ձգտում էր փոխարինել։

Տեսանյութը` սկզբնաղբյուրում