ԱՄՆ-ում յոթ մարդ մեղադրվում է լոտոյի հաղթողի սպանության համար
Լոտոյի հաղթող Ջորջ Կրեյգորի Ֆիցջերալդի սպանության գործով ԱՄՆ-ում մեղադրվում է յոթ մարդ: Այս մասին հաղորդում interfax.ru-ն:
Մեղադրյալների տարիքը 17-ից 28 է: Ջորջիա նահանգի Բեն-Հիլլ տարածաշրջանային շերիֆ Բոբբի Մակլեմորի խոսքով, նրանք նաև մեղադրում են զինված հարձակման և հրազեն պահելու համար:
2016թ-ի հունվարին երեք դիմակավոր մարդ ներս են խուժել Ֆիցջերալդի տուն, գումար են պահանջել, հետո նրան սպանել են:
Հարձակումը տեղի է ունեցել Ֆիցջերալդի լոտոյի շահումից երկու ամիս անց. նա շահել էր 434 272 դոլար: