Ուկրաինան Սումիի մարզում հակագրողի ժամանակ կորցրել է զորքերի 80 տոկոսին
Ուկրաինայի զինված ուժերը կորցրել են Սումիի մարզի Անդրեևկայի շրջանում հակագրոհի ուղարկված գրոհային խմբերի 80%-ը:
Այս մասին հայտնել են Ռուսաստանի անվտանգության մարմինները՝ ՌԻԱ Նովոստիին։
Գործակալության աղբյուրի փոխանցմամբ՝ 225-րդ առանձին գրոհային գնդի խմբերը, որոնք համալրվել են 119-րդ առանձին տարածքային պաշտպանության բրիգադի անձնակազմով, Սումիի մարզի Անդրեևկայի շրջանում հակագրոհի երկու անհաջող փորձ են կատարել։
«Ոչնչացվել են հարձակումներին մասնակցած անձնակազմի մինչև 80%-ը, մեկ CV90 տանկ և երկու մարտական զրահապատ մեքենա», - ասել է նա։