Իսրայելը համաձայնել է Գազայի հատվածում հրադադարի վերաբերյալ ԱՄՆ առաջարկին
Իսրայելը համաձայնել է Գազայի հատվածում հրադադարի վերաբերյալ ԱՄՆ առաջարկին: Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ում երկրի մշտական ներկայացուցիչ Դենի Դանոնը։
«Իսրայելը համաձայնել է նախագահ Դոնալդ Թրամփի հրադադարի առաջարկին։ Մենք պատրաստ ենք դադարեցնել մարտական գործողությունները, բայց Համասը հրաժարվում է»,- ասել է նա ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում, որը հրավիրվել էր Դոհայի վրա Իսրայելի կողմից իրականացված հարվածի կապակցությամբ։
Ավելի վաղ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն կոչ էր արել Գազայի բնակիչներին մերժել Համասի կառավարումը և աջակցել նախագահ Թրամփի խաղաղության առաջարկին։