Ադրբեջանն օկուպացված Արցախում արդեն իսկ բնակեցրել է մոտ 50 հազար մարդ
Ադրբեջանն անտունների նոր խմբաքանակ է ուղարկել օկուպացված Արցախի Իվանյանի շրջան և Հադրութ քաղաք:
Այս փուլում Հադրութ է տեղափոխվել 10 ընտանիք (42 մարդ), իսկ Իվանյան՝ 14 ընտանիք (55 մարդ)։
Նախկինում նրանք ժամանակավորապես բնակեցվել են հանրակացարաններում, առողջարաններում, մանկական ճամբարներում, անավարտ և վարչական շենքերում։
Նշենք, որ ներկայումս օկուպացված Արցախում բնակվում է ավելի քան 50 հազար մարդ: