ՆԱՏՕ-ն ռազմական պատասխան է խոստանում Լեհաստանում դրոնների հետ կապված միջադեպին
ՆԱՏՕ-ն ռազմական պատասխան է խոստանում Լեհաստանում դրոնների հետ կապված միջադեպին։
Հայտնում է Bloomberg-ը՝ վկայակոչելով աղբյուրներին։
Նշվում է՝ պատրաստվող «ռազմաքաղաքական պատասխանը» կոչված է ամրապնդելու Հյուսիսատլանտյան դաշինքի արևելյան թևը:
Լեհաստանի արտաքին գործերի նախարար Ռադոսլավ Սիկորսկին հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի դաշնակիցները դեռ որոշում չեն կայացրել Ուկրաինայի տարածքում խոցել ռուսական հրթիռներն ու անօդաչու թռչող սարքերը:
Հիշեցնենք, որ ռուսական դրոնները մտել էին Լեհաստանի օդային տարածություն։