Կրասնոդարի օդանավակայանը բացվել է չվերթների սպասարկման համար
Կրասնոդարի օդանավակայանը սեպտեմբերի 11-ին, Մոսկվայի ժամանակով 09:00-ին, բացվել է չվերթների սպասարկման համար, հայտնել են Ռուսաստանի տրանսպորտի նախարարությունից։
Ըստ գերատեսչության հաղորդագրության՝ Կրասնոդարի օդանավակայանում քաղաքացիական ինքնաթիռների թռիչքների անվտանգության ապահովման հարցերով աշխատել է Росавиация-ի հիման վրա ստեղծված միջգերատեսչական աշխատանքային խումբը։