Կալանքը մեր երկրում արդեն միայն պատժիչ գործիք չէ, դա մահվան գործիք է. Էլինար Վարդանյան (տեսանյութ)
«Ծառայամիտ» բնորոշումը շատ ճիշտ բնութագրում է այսօրվա մեր որոշ դատավորների որակը․ ձեր արդարադատությունը պարզապես ցինիկ արդարադատություն է։ Այս մասին ԱԺ ելույթի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանը։ Նա նաև նշեց, որ կալանքը մեր երկրում արդեն միայն պատժիչ գործիք չէ, դա մահվան գործիք է։