Պեսկովը հայտնել է՝ դեռ հայտնի չէ, թե ով կներկայացնի Ռուսաստանը Մելանյա Թրամփի հանդիպմանըՌԴ ԱԳՆ-ն բողոք է հայտնել Նորվեգիային՝ ռուսական ակտիվների կալանքի պատճառովԻրանի հնարավոր պատասխան հարվածների աշխարհագրությունը կարող է ներառել նաև Ադրբեջանը․ ՈսկանյանՄԱԿ-ն ընդունել է Բելառուսի՝ նոր տեսակի զանգվածային ոչնչացման զենքն արգելելու բանաձևըՄելանյա Թրամփը Սպիտակ տանը կհամախմբի Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչներինԹրամփը հայտարարել է տարեվերջից Իսրայելին տարեկան 4 միլիարդ դոլարի օգնությունը դադարեցնելու մասինՈւշիի ոլորաններում վթարի հետևանքով տուժածներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է, մյուսը վիրահատվում է«Իշխանությունը հավերժ չէ, պատասխանատվությունը մնում է»․ ՀասրաթյանԵԱՏՄ-ն և Հարավային Աֆրիկայի զարգացման համայնքը պայմանավորվել են ակտիվացնել համագործակցությունըԱրամ Ա կաթողիկոսն օրհնել է Մայրավանքի կիրակնօրյա վարժարանի սաներին՝ ուսումնական տարվա մեկնարկի առթիվԻնչպե՞ս է բացառապես աշխատավարձ ստացած ՔՊ-ականը դարձել 100 մլն արժողությամբ հանքի սեփականատերՕհանավան գյուղի մոտ վթար է տեղի ունեցել, նախնական տվյալներով՝ կան զոհերԽոշոր ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ Ուշիի ոլորաններում 8 մարդ է զոհվել, 3-ը՝ վիրավորվելՄերձավորարևելյան դաշինք՝ ընդդեմ ո՞ւմՓեզեշքիան. «Եթե ժողովուրդը մեզ հետ լինի, թշնամին ոչինչ չի կարողանա անել»Ցավոք, այս հակամարտություններից յուրաքանչյուրում լուրջ սրացում են հասունանում․ ԶաքարյանԼուկաշենկոն առաջարկել է Թրամփին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար նշանակելԽանջյան փողոցի նորոգման պատճառով նոյեմբերի 4-ից դեկտեմբերի 1-ը կայանման սահմանափակում կգործիԱդրբեջանն անցանկալի անձ է հայտարարել իրանցի 14 քաղաքական, կրոնական գործիչների և լրագրողներիԻրավախախտման դեպքեր են հայտնաբերվել «Գեդեոն Ռիխտեր» և «Թեո Ֆարմ» առևտրային օբյեկտներումԻրանում վերջին օրերին քրդեր են ձերբակալվելՈվքեր են Փաշինյանի հետ մեկնել ԲրյուսելՎրաստանի պաշտպանական ուժերի հրամանատարը հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակինԵՄ մաքսային համակարգում հայկական ապրանքների արտոնությունները կարտացոլվեն այսօր երեկոյան․ ԱԳՄԱԻրանը չի բացի Հորմուզի նեղուցը, քանի դեռ ԱՄՆ-ը չի կատարել Թեհրանի բոլոր յոթ պայմաններըՎանաձորում հարևանական վեճն ավարտվել է մահվամբ․ համայնքային ոստիկան է հոսպիտալացվելԴոնալդ Թրամփը հերքել է ԱՄՆ-ում զինամթերքի պակասի մասին տեղեկություններըՌուսաստանը ՀՀ դեսպան Գուրգեն Արսենյանին պարգևատրել է «Համագործակցության համար» կրծքանշանովՓաշինյանը Բրյուսելում ներկայացրել է ԵՄ-ի հետ հարաբերությունների և TRIPP նախագծի հեռանկարներըԱՄՆ-ում մահացել է հայազգի գործարար և Ռոդ Այլենդի նահանգի նախկին պատգամավոր Արամ ԿարապետյանըՓաշինյանը չի բացառել, որ Հայաստանը ԵՄ անդամակցության հայտ կներկայացնի 2027-2028 թվականներինՌուս-ուկրաինական բանակցությունները վերսկսում են. հայտնի է դրա անցկացման վայրը և ամսաթիվըԿԲ-ն բարձրացրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ հասցնելով 7 տոկոսիՔննարկվել են երկկողմ էներգետիկ համագործակցության ընդլայնման հնարավորություններըԹափոնների կառավարման ոլորտը ՀՀ կառավարության առաջնահերթ ոլորտներից է. ՏԿԵ նախարարի տեղակալՄ. Մելքոնյան փողոցում կկազմակերպվի կարգավորվող հետիոտնային անցումՏիգրան Սիմոնյանը նշանակվել է ԿԳՄՍ նախարարի տեղակալՄհեր Գրիգորյանը մասնակցել է ԵԱՏՀ խորհրդի հերթական նիստին․ քննարկվել են շուրջ չորս տասնյակ հարցերՀայաստանի և Ադրբեջանի միջև իրական խաղաղություն կա․ Փաշինյանը՝ ԲրյուսելումԻնքնասպшն եղած զինվորի գործով 2 ժամկետային զինծառայող կալանավորվեցին. ArmLurՇարունակվում է ՀՀ-ի դեմ պետական զավթողական ծրագրերի առաջմղումը Ադրբեջանի կողմից․ ՀայրապետյանՀողին են հանձնել Լենինգրադի պաշտպանության ժամանակ զոհված Հարություն Հովհաննիսյանի աճյունըՔննարկվել է ՀՀ-ԵՄ հարաբերություններին և համատեղ ծրագրերի ընթացքին վերաբերող հարցերԿասեցվել է Գոռավանի «Պանիր Չանախ» արտադրատեսակի արտադրությունըՀրազդանին կվերադարձվի 127 մլն 531 հազար դրամ. Դատախազության՝ պետշահերի հայցը մասնակի բավարարվել էԽցանումների առաջացումից խուսափելու նպատակով՝ Գյուլբենկյան-Վազգեն Առաջին Վեհափառի փողոցների և Կոմիտասի պողոտայի խաչմերուկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինիՎեհափառը բարձր է գնահատել Մալթայի Ինքնիշխան Մարտական Ուխտի աջակցությունը՝ Արցախից տեղահանված ընտանիքներինՆարեկ Նալբանդյանի հետ կապված վարույթներից մեկով մեղադրյալ ներգրավվելու որոշում է կայացվել. ՔԿ նախագահՀասկանում եմ Փաշինյանի հետ աշխատելու վատ հետևանքները. կոչ կանեմ տիկին Գալյանին չվրդովվել․ Քրիստինե Վարդանյանը՝ Սրբուհի Գալյանի հայտարարության մասինՖրանսիայում ցույցերը շարունակվել են. մեկ օրում ձերբակալվել է 240 մարդ
Քաղաքականություն

Պետք չէ գրիչը ցույց տալ, ասել` գիտեի՞ք, որ սա գրիչ է. պատմեք` ինչու է Փաշինյանը դեռ իշխանության

Նախորդ փողոցային շարժումները համակարգող, եթե չասենք` ուղիղ ղեկավարող Իշխան Սաղաթելյանն այսօր եկել, կանգնել էր լրագրողների դիմաց և դեմքի խաղաղ արտահայտությամբ պատմում էր Փաշինյանի կործանանար քաղաքականության մասին: Որ նա թշնամու կոշիկները լիզող է, որ կատարում է Էրդողանի և Ալիևի պահանջները, որ ռազմական բյուջեն չի ավելացնում, որ պատրաստվում է պարտադիր զինծառայության ժամկետը կրճատել, որ նրա իշխանության ժամանակ մարդկային ու տարածքային կորուստներ ենք ունեցել և այլն: 

Այն, ինչ ասում է Սաղաթելյանը, թերևս օբյեկտիվ իրականությունն է և ճիշտ է: 

Իրավամբ, նախկինում Արցախի հարցում փոխզիջումը զիջում համարող Փաշինյանի, «Արցախը Հայաստան է և վերջ» գոռացող Փաշինյանի կառավարմամբ Արցախում հիմա խաղաղություն է` ո՛չ հայ կա, ո՛չ կրակոց, ո՛չ պատերազմ: Թերևս այդպիսի՛ խաղաղություն է խոստանում փաշինյանական իշխանությունը: Նրա բերած «խաղաղությունը» «վայելել է» մինչև վերջին արցախցին: Ու հիմա նրա ասած «խաղաղություն» բառն արդեն սպառնալիքի է նման: 

Վերադառնալով Սաղաթելյանին. ընդհանրապես, ո՞ւմ համար են խոսում քաղաքական գործիչները. սովորաբար, յուրաքանչյուրն իր ընտրազանգվածի, գումարած, այսպես ասած, «չեզոքների», ովքեր այլ քաղաքական թիմերին ամուր հակվածություն չունեն: Պարզ է, չէ՞, որ Սաղաթելյանին, եթե դեռ կարողանում են լսել, լսում են ընդդիմադիր հայացքների տեր մարդիկ, որոնց պետք չէ ցույց տալ գրիչը և ասել` իսկ դուք գիտեի՞ք, որ սա գրիչ է:

Այո, որքան էլ տարօրինակ թվա, մարդիկ, ինչպես որ տեսնում են, որ գրիչը գրիչ է, այնպես էլ տեսնում են, որ Փաշինյանն է Արցախը ճանաչել Ադրբեջանի կազմում, որքան էլ դա Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության գրպանում փորձեն տեղավորել: Մարդիկ տեսնում ու հասկանում են, որ հենց Փաշինյանն է Սյունիքից միջանցք տալիս, ինչ էլ որ փոորձի դնել դրա անունը: Աչք ծակող ճշմարտությունը տեսախցիկների առաջ պատմելու կարիք չկա: 

Փոխարենը կարիք կա, որ Սաղաթելյանը պատմի այդ մարդկանց, թե ինչու է Փաշինյանը շարունակում ղեկավարել իրենց, թե իրենք ի՞նչ հույսով են սպասում 2026-ի ընտրություններին ու փողոցային պայքար չեն սկսում, ասենք, հենց այսօր: Իսկ փողոցային պայքար սկսելու առիթ իշխանությունն ամեն օր է տալիս: Նույնիսկ Փաշինյանն է համարձակվում ասել, թե հեղափոխություն արեք, եթե իմ ասածներին համաձայն չեք` նկատի ունենալով իր` Արցախից հրաժարվելը: Կամ եթե ընտրություններին են սպասում, ապա ո՞րն է իրենց երաշխիքը, որ, մոտավոր ձևակերպմամբ, Հայաստանը կործանման տանող Փաշինյանը չի վերընտրվելու ընտրություններում կամ չի «նկարելու» ընտրությունների արդյունքները: 

Մարդիկ կարող են վատ կրթություն ստացած լինել, կամ «ստամոքսով մտածել», կամ կարող է նրանց դուր գալ Փաշինյանի ծուռտիկ ատամնաշարը և հազար ու մի այլ պատճառ, բայց էլիտաները հենց այն բանի համար են, որ մարդկանց առաջնորդեն դեպի ուժեղ, զարգացող պետություն, կայացնեն քաղհասարակությունը, սովորեցնեն մարդկանց բռնել իշխանության ականջից ու հենց իրենք ընդվզեն պետությունը խարխլող քայլերի դեմ:

Մեր ժողովրդի պարագայում կարծես հակառակն է` կրթված հասարակությունը խնդրում, պահանջում է ընդդիմությունից քայլեր անելու Փաշինյանին հեռացնելու ու նույնիսկ իշխանության գալու համար: Ընդդիմությունը` տարատեսակ Սաղաթելյանների դեմքով, օրուգիշեր պատմում է մարդկանց, թե որքան վատն է Նիկոլը: Էլ չենք ասում, որ դեռևս իշխանության պտուղները ճաշակողներն ԱԺ ամբիոնից կարողանում են երեսով տալ 2021-ի ընդդիմության լիդեր Ռոբերտ Քոչարյանի «մինչև քոքը մաշելու» մասին հայտարարությունն ու ծաղրել նրանց: 

Նիկոլը վատն է, բայց, ինչպես անկեղծորեն խոստովանել է` կառավարությունն ինքն է: Իսկ ո՞վ է ընդդիմությունը: Ո՞վ է պատրաստ իր ուսերին տանելու Փաշինյանին հեռացնելու, իշխանությունը վերցնելու ու Հայաստանը մահաբեր «խաղաղությունից» փրկելու հեռանկարից:

Ա՛յդ պետք է պատմի Սաղաթելյանը: 

NEWSPRESS.am