Սա իշխանական տեռոր է հայ ժողովրդի նկատմամբ. Արսեն Բաբայանը՝ Ղուկասյանի որդու ձերբակալության մասին
Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդուն ձերբակալել են իր 1,5 տարեկան երեխայի աչքի առաջ: Փաստաբան Արսեն Բաբայանը գրում է՝ իր համար ակնհայտ է, որ այս գործողության նպատակը նորից ընտանիքին ճնշելն է:
«Նիկոլ Փաշինյանի իշխանության գալուց հետո բազմաթիվ են քննչական, հարկադրանքի ու դատավարական գործողությունները, որոնց նպատակը ոչ թե հենց այդ գործողության օրենսդրությամբ նախատեսված նպատակն է, այլ՝ ընտանիքներին ամեն գնով ճնշելը, անգամ փոքրահասակ երեխաներին...
Չէիք կարո՞ղ այլ կերպ ու այլ վայրում ձերբակալել: Սրա միակ նպատակը մարդկանց անդադար վախի մթնոլորտում պահելն է: Սա իշխանական տեռոր է հայ ժողովրդի նկատմամբ»,-նշել է նա։