Արթուր Վանեցյան քաղաքական գործիչ ո՛չ եղել է, ո՛չ կա, ո՛չ երբևիցե կլինի. դա իմ հնարովի կերպարն է. Ալեն Սիմոնյան (տեսանյութ)
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը կարծում է՝ Արթուր Վանեցյան քաղաքական գործիչ ո՛չ եղել է, ո՛չ կա, ո՛չ երբևիցե կլինի, և վստահ է՝ Վանեցյանն իր հնարովի կերպարն է: Այս մասին նա խոսել է ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ, երբ խոսել է, թե որ քաղաքական ուժին է համարում իրենց մրցակից:
«Արթուր Վանեցյանը կա իրենց տանը, իր փոքր շրջապատում և այն մարդկանց շրջապատում, որոնք մտածում են՝ ոնց անեն, որ իր կողքը լինեն, որ մի քիչ փող տա իրենց կյանքը դասավորեն: Արթուր Վանեցյան քաղաքական գործիչ ո՛չ եղել է, ո՛չ կա, ո՛չ երբևիցե կլինի: Դա իմ հնարովի կերպարն է»,- ասաց նա:
Սիմոնյանը հավելեց, որ ժամանակին լավ հարաբերություններ է ունեցել Վանեցյանի հետ, բայց սխալվել է:
«Նա ապացուցեց, որ ես չարաչար սխալվում էի: Լավ կլինի բոլոր էն մարդիկ, որոնք մտածում են՝ ինքն իրենց ընկերն է մի հատ վերանայեն իրենց մոտեցումները, որովհետև պատեհ առիթի դեպքում էնքան բան կպատմեմ, որ մարդիկ կարող է իրեն փողոցում տեսնեն ու բարև չտան»,- նշել է նա: