ՀՀ արտաքին հետախուզության ծառայությունը իր շենքը կունենա
Կառավարությունն իր այսօրվա՝ սեպտեմբերի 11-ի նիստում որոշում կայացվեց, որով ՀՀ արտաքին հետախուզության ծառայությունը իր շենքը կունենա։
Այդ նպատակով 2025 թ. ՀՀ պետական բյուջեով Արտաքին հետախուզության ծառայության համար կառավարության պահուստային ֆոնդից կհատկացվի 1,710,000 հազ. դրամ:
Այս պահին ծառայությունը տեղակայված է Երևանի Բաղրամյան 24 հասցեում գտնվող ՀՀ անվտանգության խորհրդի գրասենյակում։ Նոր հասցեն չի նշվում. որոշման մեջ նշված է, որ այն հույժ գաղտնի է։