Դուք ժամանակին քոք մաշացնող էիք, մի քիչ խրոխտ եղեք, այս ի՞նչ խղճուկ պահվածք է. Ռուբեն Ռուբինյանը՝ հեգնեց ընդդիմությանը (տեսանյութ)
«Դուք այն ժամանակ, եթե իշխանությունը պահում էիք ընտրություն կեղծելով, հիմա պատրաստվում եք իշխանությունն ուղղակի զավթել»,- ԱԺ-ում ունեցած ելույթում ասաց ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը՝ դիմելով ընդդիմությանը։
Նա մանրամասն անդրադարձավ Միքայել և Բագրատ Սրբազանների գործերին, կրկին մեջբերումներ արեց նրանց դեմ հարուցված քրեական գործերից։
«Եթե ձեր ձեռքն իշխանություն ընկնի, ոչ թե ուղղակի ընտրություն եք կեղծելու՝ վերարտադրվեք, այլ վերացնելու եք ընտրության ինստիտուտը, գյուլլելու եք ձեր հետ անհամաձայններին։ Սա է ձեր էությունը։ Ընդհանրապես, ժողովրդավարության հետ կապ չունեք։ Դուք ի՞նչ կապ ունեք ժողովրդավարության հետ»,- ասաց Ռուբինյանը։
Նա խորհուրդ տվեց ընդդիմությանը՝ մի քիչ խրոխտ պահեն իրենց. «Դուք ժամանակին քոք էիք մաշացնում, ձեր ձևով միջամտում էիք, այս ի՞նչ խղճուկ պահվածք է։ Եկել եք, քիչ է մնում այստեղից արտասվեք, նեղսրտում եք բռնաճնշումներից։ Մի քիչ խրոխտ եղեք, դուք քոք մաշացնող եք, խրոխտ եղեք»։