Լեհաստանը փակում է Բելառուսի հետ սահմանը
Լեհաստանն անորոշ ժամանակով փակում է Բելառուսի հետ սահմանը։ Այս մասին հայտարարել է երկրի ներքին գործերի նախարար Մարցին Կերվինսկին։
«Սահմանը կբացվի միայն այն դեպքում, երբ իրավիճակը թույլ կտա ապահովել լիակատար անվտանգություն», - նշել է նա։
Բացի այդ, սեպտեմբերի 10-ից Լեհաստանի արևելքում թռիչքների սահմանափակումներ են մտցվել։ Այն տարածքում, որտեղ սահմանափակումներ են մտցվել, քաղաքացիական անօդաչու թռչող սարքերի թռիչքներն արգելված են շուրջօրյա ռեժիմով:
Այս գոտում գիշերը կարող են թռչել միայն ռազմական ինքնաթիռներ, իսկ ցերեկը՝ այն ինքնաթիռները, որոնք Լեհաստանի իշխանություններին տեղեկացրել են իրենց թռիչքի մասին։