Բայրամովն ու Պակիստանի ԱԳՆ ղեկավարը քննարկել են տարածաշրջանում ստեղծված իրավիճակը
Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հեռախոսազրույց է ունեցել իր պակիստանցի գործընկեր Իսհաք Դարի հետ:
Կողմերը քննարկել են տարածաշրջանում ստեղծված իրավիճակը։
Նախարարները նաև քննարկել են Չինաստանում Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի շրջանակներում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆի միջև կայացած հանդիպման արդյունքները։
Գերատեսչությունների ղեկավարները վերլուծել են տարածաշրջանում և միջազգային ասպարեզում վերջին զարգացումները՝ վերահաստատելով Պակիստանի և Ադրբեջանի միջև բազմակողմանի գործընկերության հետագա խորացման իրենց հանձնառությունը։ Նշվում է նաև, որ քննարկվել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացը: