Ինքս ինձ հաճախ ասում եմ՝ Ալե՛ն, այդ բանը պետք է չանեիր. ԱԺ նախագահ
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը լուրջ չի համարում ԱԺ պատգամավորին որևէ տեսակի ստուգման ենթարկելը։
Սիմոնյանն այսօր անդրադարձավ Թագուհի Թովմասյանի ու իր թիմակից Արթուր Հովհաննիսյանի միջև տեղի ունեցած միջադեպին, մասնավորապես, որ Թովմասյանը պահանջել էր՝ ՔՊ-ականն ամեն անգամ ԱԺ մտնելուց թմրանյութերի օգտագործման վերաբերյալ թեստ անցնի։
«Դա չեմ համարում ճիշտ աշխատելաոճ, ճիշտ աշխատելաոճ չեմ համարում նաև այն, ինչ տեղի ունեցավ, բոլոր տեսակի խժդժություններին, իրար վիրավորելուն շատ վատ եմ վերաբերվում, ինքս ինձ էլ հաճախ դատապարտում եմ, ասում եմ՝ Ալե՛ն, այդ բանը պետք է չանեիր»,- նշեց Սիմոնյանը։