Սիրիայում Ասադի տապալումից հետո ամենազանգվածային բողոքի ցույցերն ենՀասրաթյան․ Իշխանությունները կարող են փոխվել, անփոփոխ են պետության հիմնարար շահերըԹրամփ․ Ես կորոշեմ՝ ԱՄՆ-ն կվերսկսի՞ բանակցությունները Իրանի հետ, թե՞ ոչԻրանի դեմ պատերազմում ԱՄՆ-ին չօգնած երկրները ստիպված կլինեն փոխհատուցել Վաշինգտոնի կրած վնասներըՊապիկյանը մեկնել է Չինաստան10 տարի հետո Ֆրանսիան հնարավոր է զրկվի ցորենի արտահանման ներուժից. կանխատեսումԲարսելոնայի պատմության երկրորդ ամենաթանկարժեք ֆուտբոլիստը նոր ակումբ ունիԲելառուսի պաշտպանության նախարարը մեկնել է ՉինաստանԴավիթ Խուդաթյանն ու Ռաֆայել Գրոսին քննարկել են ՀԱԷԿ-ի շահագործման ժամկետի երկարացումըԶելենսկի․ Ուկրաինան պատրաստ է չհարվածել Ռուսաստանի էներգետիկ և կրիտիկական ենթակառուցվածքներինՌուսաստանի սառեցված ակտիվները ներկայում «հիմնական առաջնահերթություն» չեն. ԵվրահանձնաժողովՄեծ Բրիտանիայի կառավարությունը դեմ է Շոտլանդիայի և Ուելսի անկախության նոր հանրաքվեներինՌուբինյանը պաշտոնից ազատելու կարգադրություն է ստորագրելՆիդերլանդների դեսպանները Թբիլիսիում քննարկել են Հարավային Կովկասում համագործակցությունըԻսրայելական թերթ. «Էրդողանը Թուրքիան վերածել է ռեգիոնալ դերակատարի»«Երևանի և Բաքվի միջև կայուն խաղաղությունը կամրապնդի տարածաշրջանի կայունությունը»․ Moody’sԹանդիլյան․ Արցախի հայկական պատմությունը վերաշարադրում են Փաշինյանն ու ԱլիևըԳեղարքունիքում ավտովթարի հետևանքով մահացած վարորդը օրեր առաջ էր հայր դարձել․ կան 3 վիրավորներԱզատությո՛ւն Լևոն Մնացականյանին և բոլոր պատանդառված հայորդիներին. Գառնիկ ԴանիելյանՀայաստանում քննարկվում է Արևելք–Արևմուտք տրանսպորտային կապերի ամրապնդումըԹրամփը Վրաստանում երկնաքերի շինարարությանը կարող է ներգրավել ադրբեջանական ընկերություններ․ լրատվամիջոցներՀարցաքննվել են ԱԱԾ-ականներ. «Հրապարակ»Արցախի հայկական հոգևոր-մշակութային ժառանգության նկատմամբ ոտնձգությունները պետք է արժանանան ՀՀ իշխանությունների կողմից պատշաճ գնահատականի. Մայր ԱթոռՎեհափառը և արքեպիսկոպոս Ակսիյը քննարկել են հայ և ռուս եկեղեցիների համագործակցությունըՀայ և ամերիկացի զինծառայողներն անցկացրել են «Փյունիկ» դասակի ամենամյա սերժանտական վերապատրաստումըՀայաստանում քննարկվել են Գերմանիայի հետ պաշտպանական համագործակցության զարգացման հեռանկարներըԱրփինե Սարգսյանն ու Վրաստանի ՆԳ նախարարը քննարկել են իրավապահ ոլորտում համագործակցության խորացումըԵս գիտեմ՝ ինչպես հաղթել Արման Ծառուկյանին. Մաուրիսիո ՌուֆիԹրամփը հայտարարել է Մոսկվայի և Կիևի միջև էներգետիկ հրադադարի մասինՖրանսիայի դեսպանի հետ քննարկվել են գործակցության ընթացքին և հեռանկարներին առնչվող հարցերԼուկաշենկոյի հայտարարության համար հաշիվ կարող է պահանջել նա, ով Արցախը չի հայտարարում Ադրբեջանի մասՔրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողը զբաղվել է թմրամիջոցների իրացմամբԱՄՆ-ը ցանկանում է Իրանի հետ բանակցել միջուկային ծրագրի, այլ ոչ թե Հորմուզի հարցի շուրջԱդրբեջանում ԱՄՆ դեսպանատունն ամփոփել է իր դիվանագետի այցը օկուպացված ԱրցախԴանիայի վարչապետը Գրենլանդիայի հարցով ԱՄՆ-ի հետ խաղաղ լուծման հույս ունի3 ոսկե և 6 բրոնզե մեդալ՝ «Ստեփան Սարգսյանի գավաթ» ազատ ոճի ըմբշամարտի միջազգային մրցաշարումԿանզասի ազգային գվարդիան և ՀՀ ՊՆ-ն անցկացրել են «Փյունիկ» դասակի սերժանտական վերապատրաստումըԿապանի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրաշչակներ
«Մակրոնի կինը նախկինում տղամարդ է եղել»․ այս պնդման համար դատված լրագրողը հաղթել է վերաքննիչ դատարանում
Ապրում ենք մի ժամանակի մեջ, երբ շատ արժեքներ սակարկության առարկա են. վախը մեզ ասում է՝ «Զիջի՛ր», ճնշումը մեզ ասում է՝ «Լռի՛ր», բայց Քրիստոս այլ բան է ասում․ Ռուբեն ՍրբազանՉարենցի փողոցում երթևեկության փոփոխություն կկատարվիԻջևանի անտառտնտեսության տարածքում հայտնաբերվել է ապօրինի փայտանյութով բեռնված «ՈՒԱԶ»Հաջիևի հետ Գանձասար այցելած ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոն այցելել է «Մատենադարան», ծանոթացել է հայկական ձեռագրերի հարուստ հավաքածուին և դրանց պատմությանըԽայտառակnւթյnւն է. Մեսրոպ Մանուկյանը` դիվանագետների՝ oկnւպաgված Արցախ այցի մասինԹուրքիան պատրաստ է օպերատիվ կերպով Ստամբուլում անցկացնել Ուկրաինայի շուրջ բանակցություններՁերբակшլվել են ԴԱՀԿ նախկին պաշտոնյաներ և փաստաբանՓաշինյանի գլխավորությամբ քննարկվել են պետական ակտիվների կառավարմանը վերաբերող հարցերԴոլարի փոխարժեքը կայուն է. եվրոն էժանացել էԱրտակարգ իրավիճակ՝ Երևանում․ Աջափնյակում խմելու ջուրն անխնա հոսում է առանձնատան նկուղ ու խարխլում այն․ տունը փլուզման շեմին էՌուսական ռազմաբազան մեզ պետք չէ. ՔՊ-ական
Հասարակություն

Կրթական մրցանակ՝ Ռուբեն Վարդանյանին ու Վերոնիկա Զոնաբենդին

«Եթե ուզում եք աշխարհը դարձնել ավելի լավը, պետք է պատրաստ լինեք դժվար որոշումների, պատասխանատվություն ստանձնեք դրանց համար, չվախենաք բախվել անհաջողությունների և կարողանաք վերականգնվել դրանցից հետո»:

Ռուբեն Վարդանյանի այս խոսքերն է մեջբերել Հայ կրթական հիմնարկության (Armenian Educational Foundation) նվիրատու, կրթության հարցերով միջազգային խորհրդատու Ալիս Պետրոսյանը՝ Բևեռլի Հիլզում կայացած  Հայ կրթական հիմնարկության 75 -ամյակին նվիրված  հոբելյանական գալա-միջոցառման ժամանակ և Ռուբեն Վարդանյանի տիկնոջը՝ UWC Dilijan College-ի տնօրենների խորհրդի նախագահ  Վերոնիկա Զոնաբենդին հրավիրել է  ստանալու Հայ կրթական հիմնարկության Educational Visionaries Award մրցանակը, որը շնորհվում է կրթության ապագայի տեսլական ունեցող գործիչներին:

«Ռուբեն Վարդանյանն ու Վերոնիկա Զոնաբենդն ամբողջ կյանքը նվիրել  են աշխարհն ավելի լավը դարձնելու գործին: Ցավով պետք է նշեմ, որ սեպտեմբերը նշանավորվում է Ռուբենի Վարդանյանի անարդար բանտարկությամբ, և նա արդեն երկրորդ տարին է, ինչ ադրբեջանական բռնապետ Ալիևի կողմից պահվում է Բաքվի բանտում: Աղոթում ենք, որ Ռուբենը շուտ ազատ արձակվի, որպեսզի մեր հաջորդ միջոցառումը նշենք Երևանում»,-ընդգծել է Ալիս Պետրոսյանը: Նա նշել է, որ Ռուբեն Վարդանյանն ու Վերոնիկա Զոնաբենդը երազում էին Հայաստանը դարձնել  միջազգային կրթական գերազանցության կենտրոն, և 2014 թվականին հենց այդպես էլ արեցին՝ հայկական փոքրիկ քաղաքում՝ Դիլիջանում հիմնադրելով UWC քոլեջը, որը ներկայումս ունի ավելի քան 220 ուսանող 87 երկրներից և «իրական օրինակ  է, թե  ինչպիսին պետք է լինի աշխարհը խաղաղության պայմաններում»:

Միջոցառմանը ներկա Վերոնիկա Զոնաբենդը պատիվ է  համարել նման հեղինակավոր մրցանակի շնորհումը. «Կնախընտրեի, որ մենք այստեղ հիմա   Ռուբենի հետ միասին կանգնած լինեինք: Հայաստանը կրթության միջոցով փոխելու Ռուբենի կիրքն ու սերը ինձ ոգեշնչեցին անել նույնը»: Վերոնիկա Զոնաբենդը նշել է, որ իրեն համարում է ընտրությամբ հայ և նկատել, որ ողջ աշխարհով ցրված հայերը նաև սերնդեսերունդ  գիտելիքների փոխանցման շնորհիվ  են շարունակել միասնական  մնալ: Կրթությունն ու ընդհանուր արժեքները նա համարել է այն անտեսանելի թելերը, որոնք կապում են մարդկանց՝ անկախ հեռավորությունից:

«Եվ հիմա, երբ Ռուբենը հայտնվել է անազատության մեջ՝  դաժան և անարդար հանգամանքներում, նրա կյանքն ինքնին դարձել է իր անսասան հավատի վկայությունը՝ ավելի լավ աշխարհի հանդեպ: Աշխարհ, որը կառուցված է գիտելիքի, կրթության և համայնքի ուժի վրա: Այժմ, առավել քան երբևէ, մենք պետք է միասին դեմ հանդիման կանգնենք փոփոխությունների առջև՝ փոխանցելով մեր գիտելիքները և մեր փորձը գալիք սերնդին, քանի որ նրանք են, որ մեզ  դուրս են բերելու վաղվա անորոշությունից»,-նշել է նա: