Ծանրամարտի Մ-23 ԵԱ. Ալեքսանդրա Գրիգորյանը դարձավ Եվրոպայի չեմպիոնԱմենասարսափելին այն է, որ մարդը, որն ըստ էության տուժող է, գտնվում է բանտում, մինչդեռ գողերն ու խարդախները ազատության մեջ են. ԱբովյանԳերմանիան հակառակորդի դրոնները ցանցերով բռնող անօդաչուներ կգնիԵրևանում COP17-ի շրջանակում նախատեսվում է ավելի քան 30 որոշման ընդունումՖրանսիան այլևս ի վիճակի չէ ֆինանսական օգնություն տրամադրել Ուկրաինային․ Մարին Լը ՊենԸմբիշ Արամայիս Հարությունյանը հաղթեց ադրբեջանցի մրցակցինՄոլդովական փողոցում 6-ամյա երեխան ինքնագլորով բախվել է մեքենային. նա հիվանդանոցում մահացել էԿալիֆոռնիային սպառնում են դատարանով՝ ԱՄՆ քաղաքացիություն չունեցող ենթադրյալ անձանց ուղարկված քվեաթերթիկների պատճառովԻրանում սպանել են «Բասիջ» ստորաբաժանման կին հրամանատարինՀռոմի պապը վիրահատությունից հետո ոտքի է կանգնելԸնտրությունը համարվում է չկայացած, և կանցկացվի նոր ընտրություն․ ՍԴԾանրորդ Նարեկ Գրիգորյանը դարձավ Եվրոպայի առաջնության չեմպիոնՊուտինը հաջորդ ամիս կայցելի Չինաստան՝ մասնակցելու ԱՏՀԳ գագաթնաժողովին. ԼավրովԻսրայելը ԱՄՆ-ից Apache-ի նորագույն մոդիֆիկացիայի 12 հարվածային ուղղաթիռ կգնիԱՄՆ-ում մշակվել է գերձայնային թիրախների խոցման համար նախատեսված Patriot հրթիռի նոր տարբերակՆեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելում ընտրություններից առաջ Իրանին հարված հասցնելը նպատակահարմար չի համարում36 ժամ գազ չի լինիԳՇ պետը հետևել է ծառայության կազմակերպմանը, տվել մի շարք հանձնարարականներՖրանսիայում քաղաքական ուժերն օգտագործում են ավագ դպրոցականների բողոքի ցույցերը. ՄակրոնՍԴ նախագահ չընտրվեց, նոր ընտրություն կանցկացվի. թեկնածուներն անհրաժեշտ ձայներ չեն հավաքելԿարո՞ղ է պարզվի, որ Հայաստանի պարանոյիկ միջավայրում Նիկիտա Սիմոնյանին գաղnւթարար ենք համարումՓայտանյութով բեռնված «ՈՒԱԶ»-ի վարորդը փախուստի դիմելիս մեքենան կողաշրջել էԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոյի տնօրեն Քեշ Պատելը ժամանել է ՌուսաստանԲաքվում պահվող անձանց հարցը բարձրացվում է տարբեր միջազգային հարթակներում. ԱբիսողոմոնյանՔանի՞ զբոսաշրջիկ է եկել Հայաստան և ո՞ր երկրներից. ՌԴ–ն առաջին տեղում էՎարդևանյանը Ֆրանսիայի դեսպանին իր դիտարկումներն է ներկայացրել ԵԽԽՎ զեկույցի վերաբերյալՄտքեր են փոխանակվել տարածաշրջանային և միջազգային օրակարգի արդիական հարցերի շուրջԱլիևն ու Իսրայել նախագահը մտքեր են փոխանակել տարածաշրջանային օրակարգի հարցերի շուրջԾանրորդ Սամվել Մարտիրոսյանը՝ բրոնզե մեդալակիր. Մ23 տարեկանների ԵԱՊուտինը շնորհավորել է ակադեմիկոս Ալեքսանդր Չուբարյանին 95-ամյակի կապակցությամբՋրային կոմիտեի նախագահն ուսումնասիրել է «Արփա-Սևան» թունելի հիմնանորոգման ընթացքըԱրամ Ա–ն առողջություն է մաղթել Հռոմի պապ Լևոն XIV-ինԹուրքիայում ձերբակալել են վրացական ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Զուրաբ ՋափարիձեինՎթարային ջրանջատում՝ Հրազդան քաղաքումԿասեցվել է Երևան-Երասխ մայրուղում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունըՀայտնի է, թե ինչպես է Թրամփը պատժել Զելենսկուն՝ անհնազանդության համարԹուրքիա-ԵՄ առևտրի ծավալը 205 մլրդ եվրո էԽուդաթյանը Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի աշխատակազմին է ներկայացրել կոմիտեի նորանշանակ նախագահինՄոսկվան չի պատրաստվում վերանայել Բաշար Ասադին ապաստան տրամադրելու որոշումը. ՌԴ ԱԳՆՔննարկվել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների օրակարգային լայն շրջանակՊուտինի և Թրամփի հանդիպումը դեռևս համաձայնեցված չէ. ՊեսկովՊՆ-ն ներկայացրել է ԶՈւ-ում դեպքերի կանխարգելման ուղղությամբ տարվող աշխատանքներըՔՊ-ական Լուսինե Բադալյանին թույլ չեն տվել մուտք գործել ՌուսաստանՄԻՊ նախաձեռնությամբ կայացավ ոչ մարտական պայմաններում մահվան դեպքերի կանխարգելմանը նվիրված քննարկումԿարևոր փորձություն է սպասվումՔննարկվել են Հայաստանի միգրացիոն կառավարման համակարգի վերափոխման հիմնական ուղղություններըՀնդիկ գեներալ Թաքուր Սինհայի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրՍանիտարական նորմերի խախտումներ Արտաշատի «ՎԱՆ» հանրային սննդի օբյեկտում«ԱԿԳ ավելին քան դեղատուն» դեղատների ցանցի պաշտոնական մեկնաբանությունը՝ Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի հայտնաբերած խախտումների մասինԴուք մի տրանսպորտային ցանց չեք կարողանում կառավարել, ինչպե՞ս եք երկիր կառավարում. Իրինա Յոլյան (տեսանյութ)
Մամուլ

Մեկ անձի թատրոն. Փաշինյանը տվեց քարոզարշավի մեկնարկը. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է.

«Ամառային արձակուրդներից հետո երեկ խորհրդարանում կառավարության հետ այս նստաշրջանի առաջին հարցուպատասխանն էր։ Նիստից առաջ ԱԺ-ում անվտանգություն իրականացնող ՊՊԾ աշխատակիցները դահլիճից հավաքեցին պատգամավորների սեղաններին դրված ջրի բոլոր շշերը, ինչպես արվում էր նախկինում։ Աշնանային նստաշրջանի հանդարտ  մեկնարկից տպավորություն կար, որ կողմերը եկել են կառուցողական դաշտ, եւ առաջին հայացքից անգամ տարօրինակ թվաց շշերի «չեզոքացումը», հարցուպատասխանն էլ ցույց տվեց, որ ժամանակները փոխվել են՝ ՔՊ-ական պատգամավորներն ընդդիմությունից առավել նախահարձակ են ու ակտիվ։ Կառավարությանը հարց տալու համար գրանցված 33 պատգամավորից ընդամենը յոթն էր ընդդիմադիր, ՔՊ-ականներն առաջ էին ընկել եւ նախապես համաձայնեցված, եթե չասենք՝ մի կենտրոնից գրված հարցեր էին տալիս «մեծարգո վարչապետին», նա էլ մեկ անձի թատրոն էր բեմադրում՝ «խաղաղության» եւ «իրական Հայաստանի» մասին խոսելու հնարավորություն ստանալով։ 


Իշխանականները կարծում են, որ ընտրություններից առաջ պետք է հուժկու պայքար մղել բոլոր հարթակներում, այդ թվում եւ հատկապես՝ ինֆորմացիոն։ Պետք է փակել դաշտն իրենց թեզերով, համացանցը հեղեղել իրենց կեղծ քարոզչությամբ, խլացնել ընդդիմության ձայնը, կարեւոր չէ՝ կհավատան իրենց, թե՝ ոչ։ Իսկ որ Փաշինյանն ու ՔՊ-ն արդեն նախընտրական աժիոտաժի մեջ են, դա փաստեց ոչ միայն նրանց պայմանավորված հարցուպատասխանը։ Նրանք կազմակերպված աշակերտների նման հատ-հատ անդրադառնում էին խնդրահարույց, հանրության շրջանում բուռն քննարկված հարցերին, որոնք առաջ են եկել օգոստոսի 8-ի վաշինգտոնյան համաձայնագրից հետո։ Անգամ՝ ՔՊ-ականների նողկալի վարքագծին։ Բոլոր հարց տվողները, առանց բացառության, Փաշինյանին դիմում էին «մեծարգո վարչապետ»-ով՝ թերեւս հույս ունենալով արժանանալ նրա բարեհաճությանը եւ «մեծարգո» տիտղոսով փորձելով հանրության շրջանում նրա հանդեպ խարխլված հարգանքը վերականգնել։ Նաեւ ցույց տալ, որ ստրկաբար պատրաստ են ծառայել իրեն, թելել իր ասեղը, իր հրահանգով ջուրը նետվել։ Ոմանք հարցուպատասխանից հետո իրենց հեղինակավոր եզրահանգումներն էին անում՝ կոնսպեկտած ներկայացնելով ու հաստատելով Փաշինյանի հերքումներն իրենց բարձրաձայնած խնդրի վերաբերյալ։

Օրինակ, երբեմնի ՀՀԿ-ական Շիրակ Թորոսյանը, խախտելով կանոնակարգը, նախ երկար-բարակ Փաշինյանին ներկայացրեց իր վերջին ամսվա վոյաժների մասին, հետո էլ ընդդիմադիրների քննադատությունները բարձրաձայնեց, թե ինչպես է մե՛կ ԱՄՆ գնում, մե՛կ՝ Չինաստան, մե՛կ՝ Ճապոնիա եւ այլն։ Փաշինյանի պատասխանից հետո էլ ճամբարափոխը չհանգստացավ եւ արձանագրեց, թե տպավորություն է, որ մեր ընդդիմադիրներն աշխարհի առաջնորդներին սովորեցնում են՝ որն է իրենց շահը։ 

ՔՊ-ականների հարցերի գերակշիռ մասը վերաբերում էր վաշինգտոնյան համաձայնագրին, կազմակերպված ձեւով առաջ էին տանում այն թեզը, թե իրենք խաղաղություն են բերել, իսկ ընդդիմությունը դա չի ուզում, դրա համար է չարախնդում։  Փաշինյանն էլ վայրկյանը մեկ կրկնում էր «խաղաղություն» բառը՝ հույս ունենալով, որ կկարողանա կրկնությամբ ներշնչել ու համոզել շատերին, որ իսկապես խաղաղություն է բերել։ «Հաստատվել է խաղաղություն, խաղաղություն, խաղաղություն, խաղաղություն, խաղաղություն»,- ամբիոնից հայտարարեց Նիկոլ Փաշինյանը, մինչդեռ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ավելի անկեղծ գտնվեց՝ ջուր լցնելով ՔՊ-ի խանդավառության վրա։ «Մենք դեռ ճանապարհի սկզբին ենք, խաղաղությունը երկար գործընթաց է, խաղաղությունը խնամք ու հոգատարություն է պահանջում, պահանջում է զգուշություն՝ յուրաքանչյուր արտահայտվող բառի տեսանկյունից»,- ասաց նա։ «Եթե առաջիկայում էլ ստորագրեն խաղաղության պայմանագիրը, միեւնույն է՝ չենք կարող ասել, որ վերջացավ ամեն ինչ»։

Ինչ վերաբերում է Զանգեզուրի միջանցքին, որն իր լեքսիկոնում շարունակում է օգտագործել Ադրբեջանի ղեկավարը, Փաշինյանն ամբիոնից լուսապատճեններ ցուցադրեց՝ ստորագրած փաստաթղթերից, եւ եզրափակեց, որ ում անունով կուզեն, թող կոչեն, ինչ ուզում է՝ թող կոչեն․ «Եթե նույնիսկ երդվեն, որ Հայաստանի հետ կապ ունի, չհավատաք»։
Մեր տեղեկություններով՝ ՔՊ-ում բոլորին է հրահանգվել՝ պրոպագանդել խաղաղության թեման, քանի որ վստահ են՝ ժողովուրդն իրենցից խաղաղություն է ակնկալում, եւ նախընտրական քարոզարշավն էլ տանելու են այդ գծում, որ իրենք խաղաղության կուսակցություն են, մրցակիցները՝ պատերազմի»:

Մանրամասները` թերթի այսօրվա համարում