Գազատար մեքենայի պայթյուն Մեքսիկայում. կան զոհեր և վիրավորներ
Մեխիկոյում գազատարի պայթյունի հետևանքով վիրավորների թիվը հասել է 70-ի, երեք մարդ զոհվել է։
Մեքսիկայի մայրաքաղաքի քաղաքապետ Կլարա Բրուգադան այս մասին հայտնել է X սոցիալական ցանցի իր էջում։
«Տեղեկացնում եմ ձեզ, որ այս պահին գրանցվել է 70 վիրավոր, և երեք զոհ», - ասվում է նրա հայտարարության մեջ։
«49,3 հազար լիտր տարողությամբ գազատար մեքենան, նախնական վարկածով շրջվել է։ Դեպքի ճշգրիտ պատճառները պետք է պարզի դատախազությունը։ Շրջվելուց հետո տեղի են ունեցել մի շարք պայթյուններ», - ասվում է պայթյունի մասին զեկույցում:
Նշվում է նաև, որ պայթյունից հետո պայթել է 18 ավտոմեքենա: Վիրավորներից 20-ի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր: