Եմենի հութիները շարունակում են հարվածներ հասցնել Իսրայելին
Իսրայելի ռազմաօդային ուժերը որսացել են Եմենից հրեական պետության ուղղությամբ արձակված հրթիռ։
Այս մասին հաղորդվել է Իսրայելի ռազմաօդային ուժերի Telegram ալիքում։
«Եմենից արձակված հրթիռը որսացել է Իսրայելի ռազմաօդային ուժերը», - ասվում է հրատարակության մեջ։ Նշվում է, որ վերջին օրերին ակտիվացել է Եմենի հութիների և Իսրայելի միջև հարվածները:
Իսրայելն իր հերին պատասխան հարվածներ է հասցնում Եմենի հութիներին: Հարվածների հետևանքով երկու կողմերում զոհերի, վիրավորների և ավերածությունների հետ կապված հստակ տվյալներ դեռևս չկան: