Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը մոտ է հաղթանակի Իրանի հետ դիմակայությունումՓաշինյանն ու Մակրոնն ընդգծել են խաղաղության ամրապնդմանը միտված քայլերի իրականացման կարևորությունըՀՀ քաղաքացիությունից հրաժարվելու դեպքում առնվազն 5 տարի անց միայն հնարավոր կլինի վերականգնել այնԿալիֆոռնիայից մինչև Կենտուկի. ԱՄՆ ավելի քան 90 միլիոն բնակիչներ բախվել են վտանգավոր շոգինՄեսսին ընդլայնում է բիզնես-կայսրությունը․ նա մեկ տարում երկրորդ ակումբն է գնում ԻսպանիայումՌուսաստանի նախագահը հանձնառու է Ուկրաինայի հարցում համաձայնության հասնելուն․ ԹրամփԻրանը Կապանում նոր գլխավոր հյուպատոս ունի24 ժամ ջուր չի լինելուԻսրայելի արտգործնախարարը հայտարարել է, որ երկիրը չի ծրագրում Գազայից բռնի կերպով տեղահանել պաղեստինցիներինԻրանի ԻՀՊԿ-ում հայտնել են, որ ԱՄՆ ուժերը սպառվել են և անկարող են շարունակել ակտիվ ներկայությունը Մերձավոր ԱրևելքումՏղամարդը բացել էր կենդանիների խնամքի սրահի պատուհանը, հափշտակել 50 հազար դրամ և դիմել փախուստիՎանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին բախվել են «BMW»-ն և «Ford Fusion»-ը․ կան վիրավորներՌուսական ՀՕՊ-ը խոցել է 596 ուկրաինական ԱԹՍՄեկնարկել է Նիկոլ Փաշինյանի և Էմանուել Մակրոնի հանդիպումըՊապիկյանի որոշմամբ Ճամբարակի զորամասի հրամանատարն ազատվել է զբաղեցրած պաշտոնից. ArmLurՎարչական իրավախախտումների փաստերի կապակցությամբ կազմվել է 33 արձանագրություն․ Երևանի քաղաքապետարանՀամոզված եմ՝ ՀՀ-ի և Տաջիկստանի միջև վստահության վրա հիմնված հարաբերությունները կշարունակեն զարգանալԱնի Խաչյանը դարձել է ԱՄՆ Հայ ոսկերիչների ասոցիացիայի՝ Արևելյան ափի առաջին կին նախագահըԿառավարական ինքնաթիռը ստուգումներ է անցնումԿա պայմանավորվածություն. Անի Բադալյանը՝ Միրզոյան-Բայրամով առաջիկա հանդիպման մասինԳՇ պետը Լեհաստանում մասնակցել է ցուցադրական վարժանքիՀրապարակված բոլոր զենքերն օրինական են, և դրանք առգրավվել են ապօրինի․ հայտարարությունԱԳՄԱ նախարարությունում կայացել է Հայաստան–Լեհաստան գործարար և ներդրումային միջոցառումՎանաձոր, Այրում քաղաքներում, Արարատ բնակավայրում գազանջատումներ կլինեն«Ակունք» ազգագրական համույթը՝ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկումԱրթիկ-Ալագյազ ավտոճանապարհին ՌԴ պաշտպանության նախարարության «ԿամԱԶ»-ը բախվել է քարերինԹուրքիայի հարավում անտառային հրդեհներ են մոլեգնում․ կա զոհ, տարհանվել է ավելի քան 1500 մարդԻշխանությունը իրավապահ համակարգը վերածել է ընդդիմության դեմ քաղաքական հաշվեհարդարի գործիքիՀայաստանն ու Բելգիան քննարկում են ջրային ոլորտում համագործակցության նոր հնարավորությունները Հայաստանցի աշակերտները գրագիտության ցուցանիշներով վերջինն են տարածաշրջանում«Երևանի երաժշտական գիշեր» միջոցառումով պայմանավորված՝ մայրաքաղաքում կլինեն փակ փողոցներՄիաժամանակ տուգանվել է վեց ռադիոընկերություն․ ՀՌՀՀՓաշինյանի հերթական մանիպուլյացիան. բացահայտում Բրյուսելից․ Սուրեն ՍուրենյանցՄարտունի-Վարդենիս ավտոճանապարհին բախվել են «Mercedes»-ը ու «ՎԱԶ 2107»-ը․ կան վիրավորներՇիրակի քրեական ոստիկանները կեղծ խմիչքների պատրաստման և իրացման դեպք են բացահայտելՄեկ ու կես ամիս փակ է լինելու Կոմիտասի պողոտա-Դավիթ Անհաղթի փողոց ուղեանցի վերին հատվածըՀզոր պայթյուն Շվեյցարիայի հիդրոէլեկտրակայաններից մեկում. կան վիրավորներ և անհետ կորածներ«ՀՀ վարչապետի գավաթ» սիրողական խճուղային հեծանվավազքի նախնական փուլերին 951 դպրոցի 4244 աշակերտ է մասնակցելՄինչև դեկտեմբերի 25-ը «Գարեգին Նժդեհ» կայարանի բոլոր շարժասանդուղքները կփոխարինվեն․ Երևանի մետրոպոլիտենԵրբ ուսուցիչը/դասախոսը 1.7 անգամ ավելի ցածր է վարձատրվում երկրում առկա միջին աշխատավարձից, սա, պարզապես, աշխատավարձի մասին չէ. Հովակիմ ԶաքարյանՄարկո Ռուբիոն մանրամասներ է հայտնել Մոսկվայում և Կիևում տեղի ունեցած բանակցությունների մասինՀԾԿՀ-ն հստակեցրել է հեռահաղորդակցության օպերատորների կողմից մատուցված ծառայությունների վերաբերյալ բաժանորդներին տեղեկատվության տրամադրման կարգըՀորմուզի դասը, Սյունիքի խնդիրը. Արամ ՇահնազարյանՀայաստան-Լեհաստան մշակութային երկխոսություն. քննարկվել է գորգերի համատեղ ցուցադրության հնարավորությունըՌուբինյանն ընդունել է Հայաստանում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպանինՀայաստանում զբոսաշրջության ոլորտում արձանագրվել է 14,8% աճ
Ձերբակալվել է Մեղրի համայնքի ղեկավար Խաչատուր Անդրեասյանը
Որբացածների պապիկը հայցում է արդարություն․ փաստաբանը դիմել է Փաշինյանին«Հարցը «Ռուսաստա՞ն, թե՞ Եվրոպա» պարզունակ ընտրությունը չէ. հարցն այն է, թե Հայաստանը սեփական ազգային շահո՞վ է նվազեցնում կախվածությունները, թե՞ նախ քանդում է գործող կապերը». Դավիթ ԱնանյանՎերացվել է Արշակունյացի «88» սուպերմարկետում հացի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը
Արխիվ

ՀՅԴ-ն սփյուռք չէ և իզուր են սփյուռքը մոնոպոլիզացնում

Հայկական Վերածնունդի արձագանքը ՀՅԴ բյուրոյի անդամի հայտարարությանը. «Վերջերս ՀՅԴ բյուրոյի անդամ Մուրադ Փափազյանը մամուլին տված հարցազրույցում արտահայտել է մի անընդունելի համոզմունք, որ ՀՅԴ-ի իշխանական կոալիցիա մտնելով՝ սփյուռքը մտել է կառավարություն: Հարկ ենք համարում պրն. Փափազյանին իրականության դաշտ հրավիրել, հիշեցնելով, որ նա արտահայտել է միանգամից մի քանի ճշմարտությանը չհամապատասխանող մտքեր:

1. ՀՅԴ-ն սփյուռք չէ, և սփյուռքը ՀՅԴ չէ: Իրականում սփյուռքը բազմազան է, և որքան էլ որ ՀՅԴ-ն պատմականորեն սփյուռքում ունեցել է իր կարևոր դերը և նշանակությունը, որը մենք ընդունում և հարգում ենք, այնուամենայնիվ չի կարելի նույնականացնել սփյուռքը և ՀՅԴ-ն: ՀՅԴ-ն ընդամենը սփյուռքահայության մեկ մասն է, և դրանից ոչ ավելի: Ստեղծվում է այնպիսի տպավորություն, որ ինչպես Դաշնակցության գործընկեր Հանրապետական կուսակցությունը Հայաստանն է մոնոպոլիզացրել, այնպես էլ ՀՅԴ-ն է սփյուռքը փորձում մոնոպոլիզացնել՝ իրեն ներկայացնելով որպես դրա միակ տերն ու տնօրենը:

2. ՀՅԴ-ի կոալիցիա կազմելը որևէ կերպ սփյուռքի ցանկությունների հետ կապ չունի: Այն պարզապես պայմանավորված է հայաստանյան ՀՅԴ վերնախավի իշխանական աթոռներ ձեռք բերելու պատեհապաշտությամբ: Ստեղծվել է այնպիսի իրավիճակ, երբ ապօրինի ձևով իշխանությունը զավթած Սերժ Սարգսյանի իշխանությունը հարատևելու համար, և այդ ընթացքում հնարավոր ՀՀԿ ներքին և արտաքին մրցակցություններին դիմակայելու նպատակով, Սերժ Սարգսյանին հարկավոր են նոր դաշնակիցներ: Եվ այս դերում հայաստանյան դաշնակցական ղեկավարները տեսան իրենց՝ մոռանալով, որ իրենք այս նույն իշխանություններից հեռացել էին նրանց վարած հայ-թուրքական հարաբերությունների մերձեցման քաղաքականության պատճառով:

3. Երրորդ և ամենացավալի կեղծիքը այն է, որ պրն. Փափազյանը ՀՀ իշխանություններին ընդունում և ներկայացնում է որպես օրինական իշխանություններ, և հպարտանում է, որ իր կուսակցությունը դրա մաս է կազմում: Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը զավթել են ընտրակեղծիքների և արյան միջոցով, և շարունակում են իշխել ընտրակեղծիքների միջոցով: Դեկտեմբերի սահմանադրական հանրաքվեն, որը նույնպես ՀՅԴ-ն ներկայացնում է որպես հպարտության արժանի ձեռքբերում, ՀՀ պատմության մեջ ընտրակեղծարարության ամենախայտառակ դեպքերից մեկն էր:

Կեղծիքը, իշխանության ապօրինի զավթումը և դրան միանալը որևէ կերպ սփյուռքի հետ կապ չեն կարող ունենալ և սփյուռքի բարօրությանը չեն կարող նպաստել: Սփյուռքը երբեք չի ցանկացել և չի ցանկանա մաս կազմել ապօրինի, հանցագործ իշխանության, որը ոտնահարում է իրենց հայաստանյան եղբայրների և քույրերի իրավունքները և աղքատության է մատնում բնակչությանը:

Ափսոսանք ենք հայտնում՝ տեսնելով ՀՅԴ-ի վարած քաղաքականությունը, որը ընդունելի չէ ոչ սփյուռքում, ոչ Հայստանում և ոչ էլ նույնիսկ շարքային ազնիվ դաշնակցականներից շատերի համար: Հարգելով հանդերձ սփյուռքում գործող ցանկացած կուսակցության և անհատի սեփական դիրքորոշումը, ՀՅԴ ղեկավարությանը առաջարկում ենք ՀՅԴ-ն չներկայացնել որպես սփյուռք և ՀՅԴ կուսակցական քարոզչությունը չներկայացնել որպես սփյուռքի դիրքորոշում:

Հարգանքներով՝ Հայկական Վերածնունդ սփյուռքյան կազմակերպություն»: