Հենց քաղաքական գործով մեկը լինում ա, արդեն բոլորը գիտեն՝ մակագրելու եք հայտնի կալանքի դատավորներին․ պատգամավորը՝ Արթուր Աթաբեկյանին (տեսանյութ)
«Հենց քաղաքական գործով մեկը լինում ա, արդեն բոլորը գիտեն որ դատավորին եք մակագրելու՝ հայտնի կալանքի դատավորներին»,-այս մասին ՀՀ ԱԺ ութերորդ գումարման տասներորդ նստաշրջանի հերթական նիստի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Ղազարյանը՝ բարձրագույն դատական խորհրդի նախագահ Արթուր Աթաբեկյանին։