Պապոյանն ու Խուդաթյանը մարզերում ՔՊ-ի թեկնածուներ են փնտրում համայնքային ընտրությունների համար․ «Ժողովուրդ»Տեղերում տրամադրություններ են շոշափում. «Փաստ»Ուկրաինան անօդաչուներով հարվածներ է հասցնում Սամարայի մարզին Փաշինյանը մատնեց, թե ինչ է ծրագրել Տիգրանաշենի հանձնման հետ կապված. «Հրապարակ»Հութիները հարվածել են Սաուդյան Արաբիայի նավթամուղինՎանաձորի համայնքապետի ընտրությունները կարող են տեղափոխվել 2027 թվական․ իշխանությունը նախ ուզում է Վանաձորն ու Փամբակը միավորել․ «Ժողովուրդ»Աբովյանում ՔՊ-ի երկրորդ թեկնածուն է հայտնվել. «Հրապարակ»Աննա Հակոբյանի փակ հանդիպումը ՔՊ-ի հետ․ ինչ նախագիծ է պատրաստվում բերել ԱԺ․ «Ժողովուրդ»Ընտրություններն անցան, «սերն» ու «սրտիկներն» էլ հետը. «Փաստ» ՔՊ-ն միայն Առուշին չի իրենով արել. ով է հաջորդը. «Հրապարակ»Oրենքի առաջ բոլորը հավասար են, բացի Նիկոլ Փաշինյանից. «Փաստ»Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է Գազայում ՀԱՄԱՍ-ի ռազմական հրամանատարների սպանության մասինԱՊՀ տնտեսական խորհրդի նիստում մի շարք որոշումներ են ընդունվելՄենք վերահսկում ենք Հորմուզի նեղուցը․ ՀեգսեթՓաշինյանը Սևանում խարույկի շուրջ զրուցել է «Վարչապետի գավաթի» մասնակիցների հետՍանկտ Պետերբուրգը բախվել է բենզինի ռեկորդային պակասի՝ մարզի խոշորագույն նավթավերամշակման գործարանի կանգից հետոՀայաստան-Սփյուռք հարաբերությունը երբեք չի եղել «սեքոնդ-հենդի» տրամաբանությամբ. ԲադալյանԻրանը և Պարսից ծոցի երկրները սեպտեմբերի 14-ին կքննարկեն նավագնացության հարցը ՀորմուզումՀայաստանի և Ֆրանսիայի միջև համագործակցությունը քննարկվել է «L’Œuvre d’Orient»-ի հետ«Tour of Armenia»-ն է․ սեպտեմբերի 12-ին ճանապարհների երթևեկությունը կսահմանափակվիԲարսելոնան որոշել է վաճառել կիսապաշտպանին. հայտնի է ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքըՌուսաստանի ՊՆ․ ՌԴ շրջանների և Սև ծովի վրայով 67 ուկրաինական անօդաչու է խոցվելԵԱՏՄ Մաքսային վարչարարության հեռանկարները քննարկվել են ՄինսկումՏարեցների և հաշմանդամություն ունեցող անձանց համար նոր հնարավորությունԵգիպտոսի նախագահը Մերձավոր Արևելքում իրավիճակի կայունացման հույս ունիԻսպանական Սեուտայում միգրանտների ճամբարում հրդեհ է բռնկվելՂազախստանը շարունակում է քաղաքական արդիականացման և ՀԱՊԿ-ի շրջանակում համագործակցության ուղինԽոշոր ավտովթար՝ Ծաղկաձորում․ կան վիրավորներՓրկարարները Ալավերդիում ժայռի միջից 15 մետր խորությունից օտարերկրացու են դուրս բերելԱԳ փոխնախարարը ներկայացրել է Հայաստանի առաջնահերթությունները COP17-ի շրջանակումԳերմանիայի Բունդեսթագի պատվիրակությունը կայցելի ՀայաստանԻսպանիայի ափերի մոտ ջրի ջերմաստիճանն այս ամռանը հասել է ռեկորդային արժեքներիՀունաստանում քննարկում են Թուրքիայի հետ հնարավոր պատերազմի սցենարներըՓաշինյանը քաղաքաշինության կոմիտեի փոխնախագահին ազատել է պաշտոնիցՈւկրաինան ծրագրում է բալստիկ հրթիռներով հարվածել ՌուսաստանինԱռաքելյան․ Մարզային տրանսպորտի սահմանափակումը չի լուծի Երևանի խցանումների խնդիրըԱբխազիայում ՌԴ-ի հետ լայնածավալ զորավարժություն կանցկացվիԼիբանանի նախագահը ստացել է Հայաստան այցելելու հրավերներՎահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել դեսպան Շաֆքատ Ալի ԽանըՌուս-հնդկական առևտրատնտեսական համագործակցությունը դրական դինամիկա է ցուցադրումTour of Armenia-ի երկրորդ փուլում հաղթել է իտալացի հեծանվորդ Ֆեդերիկո ԻակոմոնինՀայոց ցեղասպանության թանգարանը համալրվել է իսպաներեն աուդիոգիդովՀութիները հայտարարել են Կարմիր ծովի ևս վեց շրջան գրավելու մասինՓեզեշքիանը հայտարարել է, որ Իրանի վրա ճնշումը հասել է վտանգավոր փուլիՀայաստանի կառավարությունը հավանություն է տվել Լեհաստանի հետ ռազմատեխնիկական համաձայնագրինՄենք երեխա չենք. Գեյջին կասկածի տակ է դնում Ծառուկյանի խոսքերըԱԺ խորհուրդը հաստատել է առաջիկա նիստերի օրակարգն ու հանձնաժողովների աշխատակարգըՈւշադրություն վարորդներին. սեպտեմբերի 12-ին և 13-ին Երևանի մի շարք փողոցներ փակ կլինենՔննարկվել են Կառավարության ծրագրով նախատեսված բարեփոխումներըՈրսի ժամանակ 39-ամյա տղամարդը սայթաքելու հետևանքով պատահաբար կրակել է 38-ամյա որսորդի ուղղությամբ
Տնտեսություն

Ամուլսարի ֆինանսավորումը հակասում է պատասխանատու քաղաքականությանը․ ՀԿ-ների բաց նամակը ՎԶԵԲ-ին

Հայաստանի շուրջ մեկ տասնյակ հասարակական կազմակերպություններ բաց նամակով դիմել են Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկին (ՎԶԵԲ)՝ իրենց խորը մտահոգությունը հայտնելով Ամուլսարի հանքի նախագծի վերաբերյալ։

ՀԿ-ները հիշեցնում են, որ ՎԶԵԲ-ը որդեգրել է բնապահպանական և սոցիալական պատասխանատու քաղաքականություն, որը պահանջում է, որ բանկի ներդրումները չվնասեն մարդկանց, բնությանը և համայնքներին։ Սակայն փաստացի իրավիճակը Հայաստանում հակասում է այդ հանձնառություններին․ Ամուլսարի հանքի ֆինանսավորումը իրականացվում է «Ամերիաբանկ» ՓԲԸ-ի միջոցով, որի բաժնետերերից մեկն է ՎԶԵԲ-ը։

ՀԿ-ների պնդմամբ՝ այս հանգամանքը ՎԶԵԲ ին դարձնում է անմիջականորեն պատասխանատու հանքի ֆինանսավորման բնապահպանական ու սոցիալական հետևանքների համար։ Նրանք ընդգծում են, որ նախագիծը․

չունի պատշաճ բնապահպանական և սոցիալական գնահատում,

վտանգում է կենսաբազմազանությունը և համայնքների անվտանգությունը,

հակասում է Հայաստանի կառավարության նկատմամբ դատարանի արձանագրած խախտումներին և Բեռնի կոնվենցիայի պահանջներին։

Կազմակերպությունները կոչ են անում ՎԶԵԲ-ին․

իրականացնել անկախ և հրապարակային ռիսկերի գնահատում՝ ներառյալ բնապահպանական, սոցիալական, ֆինանսական և հեղինակային հետևանքները,

ապահովել, որ իր ֆինանսական ներգրավվածությունը Հայաստանի բանկերում չուղղվի Ամուլսարի հանքի շահագործմանը,

իսկ եթե «Ամերիաբանկ»-ը շարունակի մասնակցությունը նախագծին, դադարեցնել գործընկերությունը այդ բանկի հետ։

ՀԿ-ները շեշտում են, որ Ամուլսարի հանքի շուրջ զարգացումները վտանգում են ոչ միայն շրջակա միջավայրը և համայնքների բարեկեցությունը, այլ նաև լրջորեն վնասում են ՎԶԵԲ-ի հեղինակությանը որպես պատասխանատու ներդրողի։

Հիշեցնենք, որ COP17-ին ընդառաջ, ՀԿ-ները բաց նամակ էին հղել նաև ՀՀ նախագահին, կառավարությանը և ԱԺ-ին՝ արտահայտելով մտահոգություն Հայաստանի հակասական բնապահպանական քաղաքականության վերաբերյալ։

Բաց նամակին միացել են՝ «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ, «Կանաչ Հայաստան» ՀԿ, «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ, «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ, «Հայաստանի անտառներ» բնապահպանական ՀԿ, Հայկական բնապահպանական ճակատ, «Մարդու իրավունքների հետազոտությունների կենտրոն» ՀԿ, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ, Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ ՀԿ, «Փինք» իրավապաշտպան ՀԿ, «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ, «Հայ առաջադեմ երիտասարդություն» ՀԿ, Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամ։