Մեր հանդեպ կիրառվող վարչական վերահսկողությունը վերացվեց, վաղը վերադառնում ենք «Իմնեմնիմի» . Վազգեն Սաղաթելյան
Երեկ Արմավիրի դատարանից փախած կալանավորին գտել են Ջրվեժում (տեսանյութ)
Ոչ մի դեպքում չպետք է թողնել uրիկшներին Վազգեն Սարգսյանի և մեր այլ մեծամեծերի անունների հետևում պախկվել. ՄամիջանյանՄեր երկիրը քցվելու է. Ադրբեջանը ստանալու է ճանապարհ, բայց մեր ապաշրջափակման փայաբաժինը մենք չենք ստանալու. Նարեկ ԿարապետյանԻրանի խորհրդարանի նախագահը հայտնել է Խամենեիի առողջական վիճակի մասինԿալանքների շղթան պետք է կտրվի. ՎարդանյանՆարեկ Նալբանդյանի և Դավիթ Ղազարյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
Ոսկյա ականջօղեր, կոճակ, Օկտավիանոս Օգոստոսի դրամ, բրոնզե դաշույն. Մեծամոր հնավայրում հայտնաբերվել են բացառիկ գտածոներ
Բաքվի և Երևանի միջև խաղաղության համաձայնագրի տեքստն արդեն համաձայնեցված է. Ֆարիդ ՇաֆիևՀորդանանի ռազմաօդային ուժերի՝ Սիրիայի հարավին հասցրած հարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է 7-ի. կան վիրավորներԻ՞նչն է ձեր համար խոչընդոտ հանդիսացել, որ մի դիմում էլ չեք գրում «Վեոլիա Ջուր»-ի հետ կապված. Դավիթ Ղազինյանը՝ ՏԿԵ նախարարինԴատախազությունը Աչաջրի գյուղապետարանի վարչական շենքի մարզադահլիճը համայնքին վերադարձնելու նպատակով պետշահերի հայց է ներկայացրել դատարանԻ՞նչ ծրագրեր եք պատրաստում, որ քաղաքացին ջրի ծորակը բացելով չմտածի՝ արդյոք կթունավորվի,  թե չէ՝ հերթական անգամ  ջուր խմելով. Աբրահամյան (տեսանյութ)27 տարի անց էլ վերքը չի սպիացել, իսկ պատմության բոլոր հարցերը պատասխաններ են պահանջում. ՄխիթարյանԿարելի է ցանկացած հարցի վերաբերյալ նախագիծ ներկայացնել, բայց ամենակարևորն է՝ ոչ թե ներկայացնել մի բան, անել՝ հակառակը. Վարդևանյան (տեսանյութ)Արաբական կոալիցիան ոչնչացրել է հութիների արձակած չորս անօդաչու թռչող սարքՊԵԿ-ը բացահայտել է կեղծ, էժան օղիների ստվերային շրջանառության դեպքերՌուբինյանն անվտանգության աշխատակիցներին կանչեց դահլիճ՝ Էդգար Ղազարյանին ամբիոնից հեռացնելու համար (տեսանյութ)Հարցը չի վերաբերվում օրակարգին. Ռուբինյանը չարձագանքեց Էդգար Ղազարյանի հարցին (տեսանյութ)Պատգամավորին դահլիճից Ձեր դուրս շպրտելու մեխանիզմը ո՞նց եք պատկերացնում. Ղազարյանը՝ Ռուբինյանին (տեսանյութ)«Զատիկ»-ի դաստիարակը բռնության է ենթարկել անչափահաս սանին, ոտքերով հարվածել գլխին ու մարմնին․ գործն ուղարկվել է դատախազինՓաշինյանը չի հասկացել Թումանյանի «Կիկոսի մահը» հեքիաթի բուն իմաստը. Մարուքյան
Սիփանիկի գյուղապետն ու որդին ձերբակալվել են
Ռուսաստանը հայտարարել է Խերսոնի ուղղությամբ հրադադարի ռեժիմ սահմանելու մասին. ՌԴ ՊՆԿախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»Նոր Սահմանադրության օրակարգը սպառնում է Հայաստանը վերածել համակենտրոնացման ճամբարի. «Փաստ»«Օրենքով Գող» Զապի և «Օշականցի» Գևորիկի դեմ հարուցված քրեական գործն ուղարկվեց դատարանՄինչև ժամը 17:00-ը լույս չի լինի մի շարք հասցեներումՀարի Քեյնը դարձավ «Ոսկե գնդակի» դափնեկիր210 մլն դրամ, 300 հազար դոլար, 100 հազար եվրո․ ի՞նչ ունեցվածքով վերընտրվեց Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանը․ «Ժողովուրդ»
Վիճաբանություն և ծեծկռտnւք՝ Շիրակի փողոցում՝ ազգականների միջև. կա զnհ
ՔՊ-ն փակ նիստերում քննարկում է Արցախի, ՀՀ անկախության Հռչակագրի և եկեղեցու հարցերը․ «Ժողովուրդ»ՔՊ-ից կմիանա՞ն ընդդիմությանը. «Հրապարակ»Հայաստանի՝ դեպի ԵՄ «ձգտումը» դիվերսիֆիկացում ներկայացնելը՝ քարոզչական միֆ. «Փաստ»Զենքի ազատ վաճառքը կխստացվի՞․ կրակոցներն ու զինված միջադեպերը չեն դադարում․ «Ժողովուրդ»«Ուժեղ Հայաստանի» պատգամավորները ԱԺ բակում հարգանքի տուրք մատուցեցին «հոկտեմբերի 27»-ի զnhերի հիշատակինՊապիկյանի երկրորդ դեղին քարտը. «Հրապարակ»Գազային աղետի շեմին. իշխանական դիլետանտիզմի և ազգային անվտանգության սպառնալիքի միջև. «Փաստ»
Հոկտեմբերի 27-ի գործով նոր քննչական գործողություններ են կատարվել․ Դատախազություն
Արտահերթ ընտրությունների սպառնալիքը. ինչո՞ւ է իշխանության սահմանադրական օրակարգը մտել փակուղի. «Փաստ»Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակը վատացել է. «Հրապարակ»Ժողովրդավարության դիակի վրա տոնվող «հաղթանակը». «Փաստ»Թաթոյանն ընդհատակ է անցել. «Հրապարակ»6-7 ամիս անորակ խողովակներ են տեղադրել, քաղաքապետարանը չի նկատել, Ավինյանի անգործության հետևանքները․ «Ժողովուրդ»Սերբիայում ցուցարարները ներխուժել են հեռուստաալիքի տաղավարԶինկոմ է կալանավորվել. «Հրապարակ»Գլխարկները շատ բարձր նետել պետք չէ. «Փաստ»Ոստիկանությունը կանխել է Թբիլիսիի դպրոցներից մեկի վրա պլանավորված հարձակումըԱԳ փոխնախարարը կարևորել է մարդու իրավունքների, կենսաբազմազանության պահպանության փոխկապակցվածությունըԹշնամու տեղապահներն այդպիսին են՝ անթաքույց, տմարդ, անհայրենիք, անսրբություն, անպատիվ․ Գալստյան
Տնտեսություն

Ապրանքների հետագծելիությունն ավելի կհստակեցվի․ հաշվարկային փաստաթղթերում ԱՏԳ ԱԱ ծածկագրերը լրացնելը կդառնա պարտադիր. ՊԵԿ

ՀՀ հարկային օրենսգրքում կատարված փոփոխություններով` այս տարվա սեպտեմբերի 1-ից սկսած փուլ առ փուլ կներդրվի հաշվարկային փաստաթղթերում ապրանքների ԱՏԳ ԱԱ ծածկագրերը պարտադիր լրացնելու գործընթացը։ Նպատակը ՀՀ ներմուծվող, ՀՀ-ում արտադրվող կամ վաճառվող ապրանքների հետագծելիության ապահովումն է։

Համապատասխան ծրագրային աշխատանքներն արդեն ավարտված են, իսկ ծածկագրերի լրացման դեպքերը, կարգն ու ժամկետները սահմանված են Կառավարութան որոշմամբ։ Ծածկագրերը պետք է նշել՝ հիմնվելով Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2021թ․ սեպտեմբերի 14-ի թիվ 80 որոշմամբ հաստատված միասնական ապրանքային անվանացանկի վրա։ Ծածկագրերը լրացվելու են առանձին սյունակով, որտեղ տնտեսվարողը պարտավոր է նշել ապրանքի ծածկագիրը՝ 4 նիշի մակարդակով։ Միաժամանակ, հաշվարկային փաստաթղթում պարտադիր է նաև ապրանքի անվանման լրացումը, որը պետք է լինի հստակ և համապատասխանի տվյալ ապրանքի նկարագրությանը, որպեսզի ապահովվի ապրանքի նույնականացումը։

Սեպտեմբերի 1-ից (առաջին փուլով) հաշվարկային փաստաթղթերում ԱՏԳ ԱԱ ծածկագրերի լրացումը պարտադիր է Հայաստան ներմուծված ապրանքների համար։ Մասնավորապես, եթե ապրանքը ներմուծվել է «Բաց թողնում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով կամ ԵԱՏՄ անդամ այլ պետությունից և այն վաճառվում կամ մեկ հասցեից մյուս հասցե է տեղափոխում ներմուծող հարկ վճարողը, ապա հաշվարկային փաստաթղթերում ԱՏԳ ԱԱ ծածկագրերի լրացումը պարտադիր է։

 Սեպտեմբերի 1-ից հաշվարկային փաստաթղթերում ԱՏԳ ԱԱ ծածկագրերը լրացնելու պահանջը վերաբերում է նաև նույնականացման միջոցներով դրոշմավորման ենթակա ծխախոտային և ալկոհոլային արտադրանքի վաճառքի կամ տեղափոխման դեպքերին։

Նոյեմբերի 1-ից սկսած  հաշվարկային փաստաթղթերում ԱՏԳ ԱԱ ծածկագրերը լրացնելը պարտադիր կլինի նաև Հայաստանում արտադրված ապրանքների մատակարարումների կամ տեղափոխումների դեպքում, եթե ամբողջ գործընթացն իրականացնելու է արտադրողը։ Իսկ 2026թ. հունվարի 1-ից հաշվարկային փաստաթղթերում ԱՏԳ ԱԱ ծածկագրերը լրացնելու պահանջը կընդլայնվի՝ ընդգրկելով ապրանքների մատակարարման կամ տեղափոխման բոլոր գործարքները։

Միաժամանակ, Պետական եկամուտների կոմիտեն հիշեցնում է, որ չսպասելով պարտադիր ժամկետներին՝ տնտեսվարողները կարող են իրենց ցանկությամբ 2025 թ․ սեպտեմբերի 1-ից սկսած դուրս գրվող հաշվարկային փաստաթղթերում լրացնել ապրանքների ԱՏԳ ԱԱ ծածկագրերը։