Վաղարշապատի ավագանու ընտրություններին մասնակցել ցանկացող ուժերը կարող են օգտահաշիվ ստանալու համար դիմել ԿԸՀ
Վաղարշապատ խոշորացված համայնքի ավագանու նոյեմբերի 16-ին կայանալիք ընտրություններին մասնակցել ցանկացող կուսակցություններն ու դաշինքներն օգտահաշիվ ստանալու նպատակով էլեկտրոնային եղանակով ԿԸՀ դիմում կարող են ներկայացնել մինչև հոկտեմբերի 12-ը, ժամը 18։00-ն։ Այս մասին տեղեկացնում են ԿԸՀ-ից։
«Հիշեցնում ենք, որ օգտահաշվով գրանցումներ կատարելու վերջնաժամկետը ընտրական ցուցակների գրանցման համար փաստաթղթերն ընտրական հանձնաժողով ներկայացնելու համար սահմանված վերջնաժամկետն է, որից հետո օգտահաշվով գրանցումներ կատարելու հնարավորությունը կասեցվում է։
Ընտրությունների նախապատրաստման և անցկացման հիմնական միջոցառումների ժամանակացույցին կարող եք ծանոթանալ ստորև»,–ասված է հաղորդագրության մեջ։