Փարիզում ցուցարարներն սկսել են փակել փողոցները. կան մի քանի տասնյակ ձերբակալվածներ
Փարիզում ցուցարարները սկսել են փակել փողոցները և կրակներ վառել՝ արտահայտելու իրենց դժգոհությունը կառավարության կողմից առաջարկվող խնայողության միջոցառումների նկատմամբ: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ի թղթակիցը։
Փարիզի արևելքում գտնվող ավագ դպրոցի մոտակայքում ցուցարարներն աղբ են թափել ճանապարհի վրա և այրել այն՝ խոչընդոտելով երթևեկությունը: Տարածքում նկատվել է ոստիկանների մեծ խումբ:
Փորձեր են եղել նաև փակել Փարիզի օղակաձև ճանապարհը, գրում է Actu Paris կայքը: Ընդհանուր առմամբ, ցուցարարներին տարբեր ժամանակներում հաջողվել է փակել մոտ վեց կարևոր փողոց:
Նշվում է, որ Փարիզում կա ձերբակալված մի քանի տասնյակ ցուցարար: