ՀԱՄԱՍ-ի առաջնորդին Կատարում փրկել է թուրքական հետախուզությունը
Թուրքիայի ազգային հետախուզական կազմակերպությունը զգուշացրել է Համասի պատվիրակությանը Կատարում սպասվող իսրայելական հարձակման մասին, ինչը կանխել է բանակցողների մեծ մասի մահը:
Այս մասին հաղորդում է «Türkiye» թերթը՝ հղում անելով շարժման ներկայացուցիչներին։
Ըստ թերթի՝ 24 ժամվա ընթացքում Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են Թունիսի ափերի մոտ գտնվող մարդասիրական նավատորմին, Սիրիայի Լաթաքիայում և Տարտուսում գտնվող թիրախներին, ինչպես նաև Լիբանանում գտնվող թիրախներին։
Հաջորդ թիրախը Դոհայում Համասի ներկայացուցիչներն էին, որոնք մասնակցում էին ԱՄՆ-ի հովանու ներքո ընթացող բանակցություններին։
Թուրքական հետախուզության նախազգուշացումից հետո անվտանգության միջոցառումները խստացվել են։ Չնայած դրան, սպանվել են շարժման մի քանի անդամներ, այդ թվում՝ Ջիհադ Լաբեդը՝ Գազայում Համասի առաջնորդներից մեկի գրասենյակի ղեկավարը։