Ադրբեջանական բանակը շարունակում է իրականացնել ռազմական վարժանքներ
Գործնական վարժանքները ադրբեջանական բանակում անցկացվել են 2025 թվականի պարապմունքների պլանի համաձայն։
Այս մասին հայտնել է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը։
Մշտական տեղակայման կետերը լքած և կենտրոնացման գոտիներ տեղափոխված ստորաբաժանումները կատարել են իրենց առջև դրված խնդիրները՝ համաձայն չափանիշների։
Վարժանքների ընթացքում հիմնական ուշադրությունը կենտրոնացված էր զորքերի բարձր մարտական պատրաստվածության պահպանման վրա։
Զինծառայողները ցուցաբերել են բարձր պրոֆեսիոնալիզմ գործնական պարապմունքների կատարման գործում։ Նշվում է, որ ռազմական վարժանքները մինչև տարեվերջ կշարունակվեն ադրբեջանական բանակում: