Աշոտյանն ապագա լֆիկների, փուչիկների, շմայսների կնքահայր
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ ի վերուստ ունենալով«դաբրո» որոշել է կուսակցական դպրոց հիմնել: Բոլոր պարերը Աշոտյանը դպրոցում պարել էր, մնացել էր քաղաքական դպրոցի պարը:
Կարելի է ենթադրել, որ այն բոլոր թաքուն մտահղացումները և անկատար երազանքները՝ համեմելով սովետիզմի դասական գաղափարների հետ, Աշոտյանը կյանքի է կոչելու նոր դպրոցում: Եվ քանի որ այս ոլորտում ոչինչ նոր չէ, ապա հեղափոխություն հաստատ չի լինելու, երիտհհկականներն անցնելու են փորձությունների նոր բովով և կոփվելու են ինչպես պողպատ:
Չհաջողելով հանրակրթության ոլորտում, աչքի առաջ ունենալով Ավագ դպրոցների տապալված ծրագիրը, կիսատ-պռատ 12-ամյա ուսուցման դպրոցը, կիսագրագետ սերունդ աճեցնելով, Աշոտյանն անգործ մնալով որոշել է նոր որակ բերել հայ քաղաքական դաշտ:
Նկատի ունենալով, որ քաղաքական դպրոցներում դասավանդում են քաղաքական գործիչները կամ ազգի ջոջերը, ապա ոչ հեռու ապագայում Հայաստանի քաղաքական կյանքում ավելանալու են շմայսները, լֆիկները, թոխմախամհերականները, փուչիկ փչողները, բուռնաշները և այլ կարկառուն քաղգործիչները:
Աշոտյանը ենթադրում է, որ այս քաղաքական գործիչների պակաս է զգացվում և ժամանակն է ազգը հարստացնել համապատասխան հետնորդներով. Не везет мне в смерти, повезет в любви.
Մնում է վախենալ Աշոտյանի պաշտոնաթող մտքերից, որ վաղը հանրակրթական տապալված ու կիսագրագետ Ավագ դպրոցների փոխարեն չի որոշելու հիմնել քաղաքական ավագ դպրոց: Է, ավելի լավ չէ՞ր մնար կրթության և գիտության նախարար, քան թե նստեր տանը և գլուխը ամենատարբեր գաղափարներով լցներ, և ոչ միայն լցներ, նաև որոշել դրանք իրագործել: Իսկ եթե մեկ հատ էլ Եվրամիության գրանտ կպցնի, Աշոտյանի անունը անջնջելիորեն կգրվի հայ քաղաքական մտքի պատվո տախտակին, որպես ապագա բուռնաշների, շմայսների, լֆիկների, թոխմախամհերականների, բոլոնյան գործընթացով անցած այլ գործիչների կնքահայր: