Ռուսական բանակը տասնյակ հրթիռներ է արձակել Ուկրաինայի տարբեր մարզերի ուղղությամբ
Ուկրաինական ալիքները գրում են, որ ռուսները «Կալիբր» հրթիռներ են արձակել հարավային ուղղությունից, և ընդհանուր առմամբ, մի քանի տասնյակ թևավոր հրթիռներ արդեն գտնվում են երկրի օդային տարածքում։
Հրթիռների քանակի վերաբերյալ կոնկրետ տվյալներ դեռևս չկան:
Ուկրաինայի ռազմաօդային ուժերի Telegram ալիքը հաղորդում է Չեռնիգովի մարզի օդային տարածք մտած նոր հրթիռների մասին։
«Ռուսաստանը բազմաթիվ հրթիռներ է արձակել, և անօդաչու թռչող սարքերի հարձակումները շարունակվում են, որոնք սպառնալիք են մեր ժողովրդի համար», - գրել է Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը իր Telegram ալիքում։