Թրամփը հայտարարել է, որ այս կամ հաջորդ շաբաթ հեռախոսով կխոսի Պուտինի հետ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նախատեսում է հեռախոսազրույց ունենալ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ այս շաբաթ կամ հաջորդ շաբաթվա սկզբին։
Նա լրագրողներին պատմել է Ռուսաստանի առաջնորդի հետ հնարավոր հեռախոսազրույցի մասին։
«Կարծում եմ՝ այս շաբաթ կամ հաջորդ շաբաթվա սկզբին»,- հավելել է Թրամփը։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահը շեշտել էր, որ Մոսկվան միտումնավոր ձգձգում է ռուս-ուկրաինական պատերազմը։
«Թվում է, թե ամեն անգամ, երբ ես մտածում եմ, որ մենք մոտ ենք դրան, նրանք գնում և մեկ այլ ռումբ են նետում ինչ-որ մեկի վրա, և դա բացարձակապես անընդունելի է»,- ասել է Թրամփը ռադիոհաղորդավար Սթիվ Ռոզենբերգի հետ հարցազրույցում։