Իսրայելի հարձակումը ՀԱՄԱՍ-ի վրա ուղղված է խաղաղության և անվտանգության դեմ․ Էրդողան
Իսրայելի հարձակումը ՀԱՄԱՍ շարժման պատվիրակության վրա միջազգային իրավունքի խախտում է և ուղղված է խաղաղության և անվտանգության դեմ։ Նման հայտարարություն է արել Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը։
Նա հայտարարել է՝ Թուրքիան բոլոր ուժերով աջակցում է իր պաղեստինցի եղբայրներին և դաշնակից, ռազմավարական գործընկեր և բարեկամ Քաթարին: