Բայրամովն ու ԵՄ նոր դեսպանը քննարկել են ՀՀ-ի և Ադրբեջանի՝ վաշինգտոնյան պայմանավորվածությունները
Ադրբեջանի ԱԳՆ նախարար Ջեհյուն Բայրամովն ընդունել է ԵՄնոր դեսպան Մարիանա Կույունջիչին։
Ի թիվս այլ հարցերի, հաղորդվում է, որ Բայրամովը զրուցակցինմանրամասն տեղեկացրել է հետկոնֆլիկտային շրջանում տարածաշրջանում առկա իրավիճակի և իրողությունների մասին:
Նշվում է, թե կարևորվել են վաշինգտոնյան հանդիպման շրջանակներում ձեռք բերված պայմանավորվածությունները՝ խաղաղության օրակարգի առաջմղման, խաղաղության համաձայնագրի նախաստորագրման, ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման վերաբերյալ։
Մարիյանա Կույունջիչըշնորհակալություն է հայտնելընդունելության համար և նշել, որ իր գործունեության ընթացքում կներդնի բոլոր ջանքերը ԵՄ–Ադրբեջան օրակարգի առաջմղման համար: