ԱԽ քարտուղարը քննարկել է Հայաստան-Ավստրիա հարաբերությունների զարգացման օրակարգը
Վիեննա կատարած այցիս ընթացքում հանդիպել եմ Ավստրիայի Հանրապետության կանցլերի անվտանգության, ճգնաժամերի կանխարգելման և կառավարման, համապարփակ ազգային պաշտպանության, պետական դիմադրողականության հարցերով խորհրդական Պետեր Ֆորհոֆերի հետ: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ անվտանգության խորհրդից:
Իմ խնդրանքով Պետեր Ֆորհոֆերը ներկայացրել է իր գրասենյակի կառուցվածքն ու գործունեության շրջանակը, ինչի համատեքստում մտքեր ենք փոխանակել հետագա համագործակցության հարցերի շուրջ:
Զրուցակցիս հետ քննարկել ենք Հայաստան-Ավստրիա հարաբերությունների զարգացման օրակարգն ու քննարկել այլ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր: